Երեքշաբթի, Փետրվարի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Քարագլխին ադրբաջանական մեկ դրոշ է երևում՝ 4-ի փոխարեն. խրամորթցիները գյուղ են վերադառնում

08/06/2022
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Խրամորթից Քարագլխին ադրբեջանական մեկ դրոշ է երևում՝ չորսի փոխարեն․ բնակիչները տուն են վերադառնում։
Ադրբեջանական ագրեսիայի պարտադրանքով հարազատ օջախները լքած խրամորթցիները քիչ-քիչ գյուղ են վերադառնում։ Ինչպես «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշել է Խրամորթի գյուղապետ Զորիկ Աբրահամյանը, բնակիչների մոտ 25 տոկոսն՝ այդ թվում կանայք ու երեխաներ, արդեն վերադարձել են հայրենի օջախներ։

«Բնակիչները կամաց-կամաց, մեկը մյուսին նայելով՝ գալիս են։ Գյուղն արդեն գյուղի նման է դարձել։ Մարդիկ իրենց այգիներն են մշակում, թութ են թափում, առօրյա գործերով են զբաղվում։ Քիչ-քիչ են գալիս, չենք էլ կարող ասել միանգամից եկեք, քանի որ պետք է վստահ լինենք, որ մարդկանց անվտանգությունը լիովին ապահովված է։ Ճիշտ է, մեր դիրքերն էլ ունենք, ռուս խաղաղապահներն էլ հենակետեր ունեն գյուղում, բայց, ամեն դեպքում, եթե վաղը կամ մյուս օրը հանկարծ մի բան լինի, ո՞վ է պատասխան տալու։ Քարագլխի հատվածում, համենայնդեպս, իրավիճակը նույնն է՝ թշնամին դեռ այնտեղ է»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է գյուղապետը։
Գյուղից Քարագլխի բարձունքում տեղակայված ադրբեջացիները չեն երևում։ Թշնամու դրոշներից էլ հիմա միայն մեկն է տեսանելի Խրամորթից, այն էլ՝ մասամբ։

«Ադրբեջանցիներն իրենց դրոշները գագաթից իջեցրել են։ Մինչև վերջերս մեր գյուղից Քարագլխի գագաթին տեղադրված ադրբեջանական չորս դրոշ էր երևում, հիմա մեկն է երևում, էն էլ սարը խանգարում է, լավ չի երևում։ Իրենց տեղաշարժն էլ էինք տեսնում գյուղից, հիմա՝ չէ։ Հնարավոր է՝ խորացած լինեն դեպի Քարագլուխ գյուղատեղի»,-ասել է Աբրահամյանը։

Ստեղծված իրավիճակում խրամորթցիների անվտանգությունը հնարավորինս ապահովում են մեր դիրքապահներն ու ռուս խաղաղապահները։ Գյուղապետն իր տունը խաղաղապահներին է տրամադրել։ Գյուղի՝թշնամուն ամենամոտ գտնվող տունը Աբրահամյանինն է, որն արդեն որոշ ժամանակ է՝ խաղաղապահների կողմից հրամանատարական կետի է վերածվել։

Արցախի Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղում կյանքը մարտի 24-ից կանգ էր առել․ ադրբեջանական զորքերի՝ Փառուք ներխուժումից հետո հարևան Խրամորթ գյուղից տարհանվել էին կանայք ու երեխաները։ Շուրջ երկու ամիս խրամորթցիներն ապաստանել էին Արցախի տարբեր բնակավայրերում ապրող ծանոթ- բարեկամների տներում։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Բացառապես ոտիկանների ցուցմունքների հիման վրա հունիսի 7-ի տվյալներով՝ 13 ձերբակալված և 8 կալանավորված անձ կա

Հաջորդ գրառումը

Արբանյակի համար վճարվել է ՀՀ պետբյուջեից, գումարի չափը գաղտնիք է

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Հացահատիկի 25 վագոն Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից ուղարկվել է Հայաստան

03/02/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Բագրատ Սրբազանը այն նույն բանտախցում է, որտեղ 1937 թ. խորհրդային ուժերի կողմից սպանվել է հենց իր անունը կրող արքեպիսկոպոս Բագրատ Վարդազարյանը․ Ջոն Էյբներ

03/02/2026
Նորություններ

Սամվել Կարապետյանը տեղափոխվել է հիվանդանոց, բուժզննում անցել ու վերադարձել տուն

03/02/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես պաշտպանեի Փաշինյանին, դուք երբեք չէիք ասի, որ ես իրավունք չունեմ հայտնել իմ կարծիքը, որովհետև ապրում եմ Սփյուռքում. Հարութ Սասունայն

03/02/2026
Հաջորդ գրառումը

Արբանյակի համար վճարվել է ՀՀ պետբյուջեից, գումարի չափը գաղտնիք է

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական