Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

Արբանյակի համար վճարվել է ՀՀ պետբյուջեից, գումարի չափը գաղտնիք է

Կառավարության մայիսի 26-ի նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը տիեզերք է արձակել իր առաջին արհեստական արբանյակը։ Արբանյակն արձակվել է ԱՄՆ Կանավերալի հրվանդանում գտնվող տիեզերակայանից՝ SpaceX ընկերության տիեզերանավով՝ հայկական պետական «Գեո կոսմոս» փակ բաժնետիրական ընկերության և իսպանական «Սատլանտիս» ընկերության համագործակցության արդյունքում։ «Սատլանտիս» ընկերության կայքում վարչապետի հայտարարություից հետո որևէ տեղեկություն չկար Հայաստանի արբանյակի մասին, տեղեկություն չկար նաև այն մասին, թե որքան է արժեցել արբանյակը և ինչ միջոցներով է այն գնվել։ Այս հարցերի շուրջ Tert.am–ը հարցում էր ուղարկել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն։

Նախարարությունից հայտնել են, որ աշխատանքներն ընթացել են գաղտնիության ռեժիմով և հայկական կողմն է խնդրել, որպեսզի որևէ հրապարակում չարվի: Տեղեկությունը արդեն հանրայնացվել է։

Հարցման պատասխանի մեջ նշված է, որ արբանյակի ֆինանսավորումը կատարվել է ՀՀ պետական բյուջեից: Գնման գործընթացը տեղի է ունեցել գաղտնիության պայմաններում և արբանյակի արժեքի մասին տեղեկությունը հրապարակման ենթակա չէ:

Ինչ վերաբերում է հարցին՝ Հայաստանը գնե՞լ, թե վարձակալել է արբանյակը, ԲՏԱ նախարարությւոնից հայտնել են, որ Հայաստանը չի վարձակալել այդ արբանյակը, այլ գնել է: Այն ՀՀ սեփականություն է: