Երկուշաբթի, Հոկտեմբերի 6, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Քաղաքացիներն ասում են՝ քաղաքական ուժերը տրանսպորտի թանկացման դեմ մեզ մենակ թողեցին. «Չենք վճարելու» նախաձեռնության անդամ

08/04/2025
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ուղեվարձի սակագների վերաբերյալ որոշումը կայացվել է ոչ մասնակցային, ոչ թափանցիկ ձևով, ու երբ մենք մեր գործողությունների ընթացքում շփվում էինք քաղաքացիների հետ, տեսնում էինք, որ շատ մեծ հանրային անվստահություն կա ընդհանրապես ռեֆորմի նկատմամբ: «Երևանում հակաժողովրդական կառավարման միտումների և հանրային անվստահության մասին» թեմայով այսօր կայացած քննարկման ժամանակ այս մասին ասաց «Չենք վճարելու» նախաձեռնության ներկայացուցիչ Հայկ Աբրահամյանը՝ անդրադառնալով տրանսպորտի թանկացմանը:

«Քաղաքացիները իրենք տեսնում են իրենց առօրյայում, որ շոշափելի փոփոխություններ տեղի չեն ունեցել, և միևնույն ժամանակ շատերի մոտ հարց էր առաջանում, ինչու 300, ինչու 150, ինչու  100: Որևէ հիմնավորում, որևէ հաշվարկ չտեսնելով՝ քաղաքացիները այդպես էլ չէին հասկանում, թե իրենք ինչի դիմաց են այս գումարը վճարում: Մենք տեսնում էինք շատ մանիպուլյատիվ թեզեր քաղաքապետարանի կողմից, որ սա ինչ-որ կերպ պետք է դառնա ներդրում հանրային տրանսպորտի բարեփոխումների մեջ, բայց ակնհայտ է, որ հիմա քաղաքացիները վճարում են ավելին, բայց չեն ստանում ավելի լավ ծառայություն:

Բացի այս մանիպուլյատիվ թեզերից՝ մենք տեսել ենք հստակ ճնշումներ  ոչ միայն քաղաքացիների նկատմամբ, որոնք փորձում են բոյկոտել տրանսպորտի անհիմն թանկացումը, նաև ճնշումներ վարորդների նկատմամբ, երբ ստիպում էին նրանց ճնշել քաղաքացիներին, որ վճարեն կամ կանգնել և չքշել: Այդ ամեն ինչը ուղեկցվում էր հայհոյանքներով ու ատելության խոսքով քաղաքացիների նկատմամբ, որոնք իրենց արդարացի բողոքն են բարձրացնում»,-ասաց բանախոսը։

Հայկ Աբրահամյանը նկատեց, որ քաղաքացիների անվստահությունը գալիս է նաև անձամբ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի գործունեությունից։

 «Մենք մամուլում տեսնում ենք բազում հրապարակումներ, տարբեր պատմություններ, այդ թվում ԱՆԻՖ-ի հետ կապված չարաշահումների վերաբերյալ, ու դա քաղաքացիների մոտ ամրապնդում է, որ այն որոշումները, որոնք որ Ավինյանը կայացնում է քաղաքային իշխանությունների մակարդակում, վստահություն չեն ներշնչում»:

Հարցին՝ եթե այդպիսի հանրային անվստահություն կար, ո՞րն է պատճառը, որ հանրությունը միևնույն է՝ շարունակեց վճարել, նախաձեռնության ներկայացուցիչը պատասխանեց՝ իրենք շատ են լսել քաղաքացիներից, որ իրենց կարծես մենակ թողեցին՝ քաղաքական ուժերը հատկապես:

«Ավագանու անդամ տարբեր խմբակցությունները, որոնք ի սկզբանե հայտարարել էին, որ պայքարելու են, լինելու են քաղաքացու կողքին, ակցիաները որոշակի քաղաքական ուժերի կողմից շարունակություն ու հետևողականություն չստացան:

Քաղաքացիները իրենց հնարավորությունների շրջանակում շարունակում են բոյկոտել: Մենք տեսնում ենք, որ կան մարդիկ, որ փորձում են թեկուզ լուռ կերպով չվճարել»,- ամփոփեց «Չենք վճարելու» նախաձեռնության ներկայացուցիչը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Արցախցիների անձնագրերում ծննդավայրը նշվում է «Ադրբեջան». ՆԳՆ-ը պատճառաբանել է՝ «միջազգային ստանդարտներով է» շարժվում

Հաջորդ գրառումը

Նոր` «Երևան 782» անունով  նախաձեռնություն ենք սկսում և հետևողական գնալու ենք ամեն խնդրի հետևից. Յուրի Մովսեսյան

Համանման Հոդվածներ

Միջազգային

Հայկական պատվիրակությանը Սոֆիայի օդանավակայանում ստիպել են մերկանալ և ենթարկել մանրամասն զննության

05/10/2025
Նորություններ

Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը չշնորհավորեց Գյումրու օրը. վարչապետի քայլը՝ որպես քաղաքական հաղորդագրություն

05/10/2025
Նորություններ

Դատավոր Արմինե Մելիքսեթյանը պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի. Արա Զոհրաբյան

05/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Թբիլիսիում եվրոպամետների ցույցերը շարունակվում են. ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են լինում

04/10/2025
Հաջորդ գրառումը

Նոր` «Երևան 782» անունով  նախաձեռնություն ենք սկսում և հետևողական գնալու ենք ամեն խնդրի հետևից. Յուրի Մովսեսյան

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Հայկական պատվիրակությանը Սոֆիայի օդանավակայանում ստիպել են մերկանալ և ենթարկել մանրամասն զննության

05/10/2025

Սոֆիայի «Վասիլ Լևսկի» օդանավակայանում տեղի է ունեցել աղմկահարույց դիվանագիտական սկանդալ, հաղորդում է բուլղարական Blitz-ը։ Հոկտեմբերի 1-ին Բուլղարիա ժամանած հայկական պատվիրակությունը՝...

ԿարդալDetails

Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը չշնորհավորեց Գյումրու օրը. վարչապետի քայլը՝ որպես քաղաքական հաղորդագրություն

05/10/2025

Դատավոր Արմինե Մելիքսեթյանը պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի. Արա Զոհրաբյան

05/10/2025

Տեսանյութ. Թբիլիսիում եվրոպամետների ցույցերը շարունակվում են. ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են լինում

04/10/2025

Միքայել սրբազանը քաղաքական բանտարկյալ է. հեռու մնացեք ձեր պիղծ խաղերով. Էդմոն Մարուքյան

04/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական