Շաբաթ, 1 Օգոստոս, 2026

Քաղաքացիներն այսուհետև կարող են դեղեր ստանալ փոստային առաքմամբ

ՄԻՊ Արման Թաթոյանը տեղեկացնում է, որ քաղաքացիներն այսուհետ կարող են անձնական օգտագործման դեղեր ստանալ փոստային առաքման միջոցով. Պաշտպանին հասցեագրված բողոքներով բարձրաձայնված խնդիրը լուծվել է:
Մարդու իրավունքների պաշտպանին են հասցեագրվել բողոքներ նոր կորոնավիրուսային (COVID-19) համավարակի հիմքով հայտարարված արտակարգ դրության պայմաններում փոստային առաքման միջոցով անձնական օգտագործման համար այլ երկրից դեղեր ստանալու խոչընդոտի վերաբերյալ: