Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Քաղաքական այլասերումը ոչ միայն խոսքի մեջ է, այլ նաև մտքի. «չուլան». Վլադիմիր Մարտիրոսյան

Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանը գրում է.

Հատուկ տեղադրում եմ Արցախի եկեղեցիների ու վանքերի անվանական ցանկը , ոչ թե ընդհանուր թիվը: Անվանական ու տարեթվերով ծանոթացեք, թե ինչ ահռելի հայկական հոգևոր ժառանգություն ու արժեք է դավաճանել ու հանձնել ու հիմա էլ ոչ կարգինը անվանում է «չուլան»: Խնդիրը այո հենց այն է, որ ոչ կարգին և պատշաճ եկեղեցու համար ջանք պետք է դնել, այլ ոչ թե այն անվանարկել «չուլան»:

Կուզենայի պատկերացնել որևէ մահմեդական առաջնորդի ֆիզիկական վիճակը, եթե նա որևէ թեկուզ թերություններով մզկիթ անվաներ «խոզաբուն»: Քաղաքական այլասերումը ոչ միայն խոսքի մեջ է, այլ նաև մտքի: Շատ արագ «բարձրաշխարհիկ կեղծ էսթետ» դարձածի միտքն ավելի ու ավելի է վերածվել չուլանի, քանի որ խարանից ազատվելու փորձերն ավելի ու ավելի անհաջող ու անփառունակ են դարձել:

Եթե Արցախում այս եկեղեցիներն ու վանքերը հանձեցին ֆիզիկապես, ապա Հայաստանում դրանք հանձնվում և նսեմացվում են առայժմ վերբալ որակումներով: Կարդացեք այս ցանկը: Կարդացեք և իմացեք լքված ու դավաճանված հայկականության այս ցանկն անվանական ոչ թե թվերով:

❗️Գանձասարի վանք (4-րդ դար)

❗️Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի (1216-1238)

❗️Դադիվանք (4-րդ դար) և Կաթողիկե (9-11-րդ դար)

❗️Ամարասի վանք (4-րդ դար)

❗️Ծիծեռնավանքի Սուրբ Գևորգ (4-5-րդ դար)

❗️Գտչավանք (4-13-րդ դար)

❗️Եղիշե Առաքյալի վանք (Ջրվշտիկ) (5-րդ դար), Մատաղիս

❗️Վանքասարի Սպիտակ խաչ (5-րդ դար)

❗️Դիզափայտի Կատարո վանք և Սուրբ Աստվածածին (5-րդ դար)

❗️Հացի Բռի եղցի (7-17 դար)

❗️Մոխրենիսի Օխտը դռնե վանք (7-17-րդ դար)

❗️Քոլատակի Սուրբ Հակոբավանք (9-րդ դար)

❗️Ցորի Սուրբ Ամենափրկիչ (9-րդ դար)

❗️Ծմակահողի Սուրբ Ստեփանոս (9-10-րդ դար)

❗️Հադրութի Վանք գյուղի Սպիտակ խաչ վանք (10-րդ դար)

❗️Ճարտարի Եղիշա Կուսի անապատ (12-րդ տուր)

❗️Ճանկաթաղի Սուրբ Գևորգ (12-րդ դար)

❗️Խոթավանք (12-13-րդ դար)

❗️Քարվաճառի Սուրբ Աստվածածին ❗️կուսանաց անապատ (12-13-րդ դար)

❗️Պողոսագոմերի Սուրբ Ամենափրկիչ (12-13-րդ դար)

❗️Մսմնայի Շոշկավանք Սուրբ ❗️Աստվածածին (13-րդ դար)

❗️Հոռեկա վանք (13-րդ դար)

❗️Կավաքավանք (14-րդ դար)

❗️Ավետարանոց Սուրբ Գայանե ❗️կուսանաց անապատ (1616)

❗️Հադրութի Սուրբ Հարություն (1621)

❗️Փիրումաշեն (1641)

❗️Ավետարանոցի Սուրբ Աստվածածին (1651)

❗️Խաչմաչի Սուրբ Ստեփանոս (1654)

❗️Շոշի Նոր եկեղեցի (1655)

❗️Բերդաձորի Սուրբ Պանդալեոն (Պարին Պիժ) (1658)

❗️Մոշխմհատի Ղևոնդյանց անապատ (1658)

❗️Հակի Սուրբ Մինաս (1673)

❗️Հերհերի Սուրբ Գրիգորիս եկեղեցի (1676)

❗️Ծակուռիի Ծաղկավանքի Սուրբ ❗️Աստվածածին (1682)

❗️Երիցմանկանց վանք (1691)

❗️Քաշունիքի Մասրիկ եկեղեցի (1694)

❗️Անապատ Սուրբ Ամենափրկիչ (Նապատ) (17-րդ դար)

❗️Հոչանց Սուրբ Ստեփանոս (17-րդ դար)

❗️Բովուրխանի վանքային համալիր (17-րդ դար)

❗️Տողի Սուրբ Հովհաննես Մկրտիչ (1736)

❗️Խնածախի Սուրբ Աստվածածին (1740)

❗️Պադարայի Սուրբ Ստեփանոս (18-րդ դար)

❗️Մուշկապատի Սուրբ Աստվածածին (18-րդ դար)

❗️Դաշուշենի Սուրբ Աստվածածին (1843)

❗️Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ (1847)

❗️Ննգիի Սուրբ Աստվածածին (1853)

❗️Մարտակերտի Սուրբ Հովհաննես Կարապետ (1857)

❗️Այգեստանի Սուրբ Աստվածածին (1860)

❗️Քարին Տակի Սուրբ Աստվածածին (1862)

❗️Շուշիի Սուրբ Ամենափրկիչ (1868-1887)

❗️Աշանի Սուրբ Աստվածածին (1896)

❗️Աստղաշենի Սուրբ Գևորգ (1898)

❗️Մատաղիսի Սուրբ Գևորգ (1898)

❗️Թալիշի Սուրբ Աստվածածին (19-րդ դար)

❗️Կարմրակուճի Սուրբ Ամենափրկիչ (19-րդ դար)

❗️Քարագլխի Սուրբ Աստվածածին (19-րդ դար)

❗️Նոր Շենի Սուրբ Հովհաննես Մկրտիչ (19-րդ դար)

❗️Հաղորտիի Սուրբ Աստվածածին (19-րդ դար)

❗️Խնուշինակի Սուրբ Աստվածածին (19-րդ դար)

❗️Կոլխոզաշենի Սուրբ Աստվածածին (19-րդ դար)

❗️Կաղարծիի Սուրբ Թարգմանչաց (19-րդ դար)

❗️Լուսաձորի Սուրբ Աստվածածին (19-րդ դար)

❗️Սարուշենի Սուրբ Ամենափրկիչ (19-րդ դար)

❗️Կարմիր գյուղի Սուրբ Աստվածածին (19-րդ)

❗️Խաչենի Սուրբ Ստեփանոս (19-րդ դար)

❗️Բերդաձորի Սուրբ Հռիփսիմե (19-րդ դար)

❗️Ներքին Հոռաթաղի Սուրբ Աստվածածին (1904)

❗️Առաքյուլի Սուրբ Աստվածածին (1907)

❗️Բերձորի Սուրբ Համբարձման (1998)

❗️Աղավնոյի Սրբոց Նահատակաց (2002)

❗️Ասկերանի Սուրբ Աստվածածին (2002)

❗️Մարտունու Սուրբ Ներսես Մեծ (2004)

❗️Եղծահողի Սուրբ Գևորգ (2006)

❗️Հարությունագոմերի Սուրբ Սարգիս (2006)

❗️Զագլիկի Սուրբ Անտոն (2007)

❗️Ստեփանակերտի Սուրբ Հակոբ (2007)

❗️Ներքին Հոռաթաղի Սուրբ Գևորգ (2012)

❗️Վաղուհասի Սուրբ Աստվածածին (2012)

❗️Քարագլխի Սուրբ Հովհաննես Մկրտիչ (2013)

❗️Մեծ Շենի Սուրբ Գևորգ (2013)

❗️Ճարտարի Սուրբ Վարդանանց (2018)

❗️Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին տաճար (2006-2019)