ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահեցնում է` Արցախը ներգրավված է բոլոր գործընթացներում, և չկա որևէ բան, որ Արցախի իշխանությունները չգիտեն։
«Որևէ քայլ չի արվել և չի արվելու առանց Արցախի որոշման։ Արցախին միայնակ չենք թողնելու։ Հնչող հայտարարությունները զավեշտ են»,–ասաց Սիմոնյանը։
Սիմոնյանը վստահեցրեց, որ Արցախի կարգավիճակից հետ կանգնելու խնդիր չի եղել` խոսքն իրավունքների մասին է։