Երկուշաբթի, 27 Հուլիս, 2026

Մոսկվան կոչ է անում Բաքվին եւ Երեւանին վերադարձնել պահվող անձանց «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով. ՌԴ ԱԳՆ

Մոսկվան կոչ է անում Բաքվին եւ Երեւանին վերադարձնել պահվող անձանց «բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքով։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Կցանկանայի ընդգծել, որ Ռուսաստանին դուր չեն գալիս ինչ-որ աշխարհաքաղաքական եւ այլ խաղեր այս բնույթի հումանիտար խնդիրների շուրջ։ Մոսկվան հետեւողականորեն կոչ է անում Բաքվին եւ Երեւանին վերջնականապես փակել այս հարցը՝ վերադարձնել ձերբակալվածներին «բոլորը բոլորի դիմաց» բանաձեւով, ասել է Զախարովան։