Չորեքշաբթի, 5 Օգոստոս, 2026

Փորձագետները զգուշացնում են Քըրքի սպանությունից հետո քաղաքական բռնության հնարավոր շարունակականության մասին

Աջակողմյան ազդեցիկ գործիչ Չարլի Քըրքի սպանությունը վճռորոշ պահ է ԱՄՆ-ում քաղաքական բռնության ալիքի մեջ, որը, որոշ փորձագետների կարծիքով, կբորբոքի արդեն իսկ պառակտված երկիրի մթնոլորտը և կխթանի ավելի շատ անկարգություններ. գրում է Reuters-ը։

«Այս իրադարձությունը սարսափելի է, մտահոգիչ, բայց ոչ  զարմանալի», – ասել է Մերիլենդի համալսարանի հետազոտող Մայք Ջենսենը, որը 1970 թվականից ի վեր ահաբեկչության տվյալների բազայում հետևել է նման բռնության դեպքերին։

Նշենք, որ ռադիո-փոդքասթի մեկնաբանը նախագահ Դոնալդ Թրամփի կարևոր աջակիցն էր։

Ոստիկանությունը կենտրոնացնում է որոնողական աշխատանքները «ակտիվ հանցագործության վայրերում»։

 Սեպտեմբերի 10-ին  Յուտայի Վելիի համալսարանում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ Քըրքը պատասխանում էր հրազենային բռնության վերաբերյալ հարցերին, երբ կրակոցներ արձակվեցին իր ուղղությամբ։

Ոստիկանությունը և դաշնային գործակալները որոնում են դիպուկահարին, որը սպանել է պահպանողական ակտիվիստ Չարլի Քըրքին։ Հանցագործը մնում է ազատության մեջ, և իշխանությունները դեռևս որևէ կասկածյալի չեն նույնականացրել: