Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Փողոցում հաջողության հասնելու համար անհրաժեշտ է հանրային աջակցություն, որն ընդդիմությունը չունի

Ընդդիմությունը փորձում էր ինչ-որ հաջողության հասնել փողոցում, բայց ընտրություններում և փողոցում հաջողությունը պահանջում է նույն ռեսուրսը, և դա հանրային աջակցություն է, որը նրանք չունեն. ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

Նա այժմ գտնվում է Բաքվում։

Նշենք, որ այսօր՝ ժամը 19։00-ին, Վրաստանի ընդդիմությունը խորհրդարանի դիմաց հանրահավաք է հրավիրել՝ պահանջելով չեղարկել ընտրությունների արդյունքը։

«4 տարի առաջ ընդդիմության կողմից նման փորձ կար, և նրանք որոշակի հաջողության հասան, քանի որ այն ժամանակ դրսի միջամտության արդյունքում մենք ստիպված էինք բանակցել, ապրիլի 19-ին պայմանագիր ստորագրել։

 Առաջիկայում ԿԸՀ-ն կամփոփի ընտրությունների արդյունքները, ապա մինչև ամսվա վերջ կկայանա խորհրդարանի առաջին նիստը։

Ընդդիմությունը փորձել է ինչ-որ հաջողության հասնել փողոցում, բայց ընտրություններում և փողոցում հաջողության հասնելու համար անհրաժեշտ է նույն ռեսուրսը, և դա հանրային աջակցություն է, որը նրանք չունեն»,- ասել է Վրաստանի  վարչապետը։

Կարդացեք նաև՝ «Մենք Եվրոպան ենք». վրաց ընդդիմությունը նորից բողոքի ցույց է անելու

Հետևեք մեզ նաև Տելեգրամում։