Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Մասնակցել-չմասնակցելը Հայաստանի որոշումն է. Ալիև

COP29-ին մասնակցելու հրավեր է ստացել նաև Հայաստանը. Ֆինլանդիայի նախագահի հետ հանդիպմանն ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Մասնակցել-չմասնակցելը Հայաստանի որոշումն է», – ասել է նա։

Նշենք, որ այսօր Բաքվում մեկնարկել է COP29 համաժողովը. այն կտևի մինչև նոյեմբերի 22-ը։

Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանն այսօր հայտնել է, որ Հայաստանը COP29-ին մասնակցելու վերջնական որոշում չի կայացրել։