Երկրում ստեղծված իրավիճակը ընտրություններից հետո ոչ միայն չի հանդարտվում, այլև շարունակում է լարվել։ Եվ խնդիրը նույնիսկ այն չէ, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը խուժանավարի չեն թողնում մտնել խորհրդարան՝ անտեսելով և փաստացի խլելով հազարավոր քաղաքացիների քվեն։
Խնդիրը շատ ավելի խորն է։ Հարցը մանդատների մեջ չէ։ Հարցն այն է, որ փլուզվեց “սրանց” վերջին առասպելը՝ այն, թե ընտրությունները չեն վերահսկվելու իշխանության կողմից և չեն կեղծվելու ի օգուտ թավշիստների։
Այսօր արդեն շատերի համար ակնհայտ է, որ այդ առասպելն այլևս գոյություն չունի։
Արման Աբովյան, քաղաքական վերլուծաբան










