Կիրակի, Նոյեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Փարաքար համայնքի ավագանին ղեկավար է ընտրել Օնիկ Ախվերդյանին

07/10/2025
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Օնիկ Ախվերդյանն ընտրվել է Փարաքար համայնքի ղեկավար։

Համայնքի ավագանին ղեկավար է ընտրել «Միասնություն» դաշինքը ներկայացնող Օնիկ Ախվերդյանին, ով միակ թեկնածուն է եղել։

«Վալոդյան իմ մտերիմ ընկերն է, ցավում եմ եղածի համար, կշարունակեմ նրա գործը։ 

Տիրապետում եմ համայնքի բոլոր խնդիրներին, պատրաստ եմ իրականացնել այն ծրագիրը, որոնք խոստացել ենք մեր թիմով Վալոդյա Գրիգորյանի գլխավորությամբ։

Բացի մեկ թիմ լինելուց, ես անձամբ Վալոդյա Գրիգորյանի մտերիմ ընկերն եմ եղել, ցավում եմ այս ամեն ինչի համար։ Շնորհակալ եմ Վալոդյա Գրիգորյանի ընտանիքից, ծնողներից, որ մեր հայ ազգին պարգևել են այսպիսի զավակ:»,- ասել է նա:

Ինչ վերաբերում է մտահոգությանը, որ ՔՊ–ն կարող է գնալ «մանդատագողության»՝ իր կողմը քաշելով ավագանու «Միասնություն» դաշինքի անդամներից 1-2–ին և այդպիսով վերցնելով իշխանությունը համայնքում, Օնիկ Ախվերդյանն ասաց. «Ինձ թվում է, այդպիսի բանի չեն գնա, ու մեր թիմակիցների վրա ես վստահ եմ։ Դժվար է այդպիսի բանի գնան»։

Նշենք, որ Փարաքար խոշորացված համայնքի ավագանին այսօր՝ հոկտեմբերի 7–ին, համայնքի ղեկավար ընտրեց «Միասնություն» դաշինքը ներկայացնող Օնիկ Ախվերդյանին։ Նա ստացավ 12 ձայն:

Օնիկ Ախվերդյանը 52 տարեկան է, ծնվել է Փարաքար համայնքի Բաղրամյան գյուղում, ունի միջնակարգ կրթություն, ծառայել է հայկական բանակում 1992-1994 թվականին, ամուսնացած է, ունի երեք զավակ, 2021 թվականից «Ապրելու երկիր» կուսակցության անդամ է։  Մոտ 30 տարուց ավել զբաղվում է անհատ ձեռնարկատիրությամբ Հայաստանում և արտերկրում։

Մինչև համայնքների խոշորացումը Բաղրամյան գյուղում նույնպես ավագանի է եղել, մասնակցել է մի շարք ծրագրերի իրագործմանը, 2021 թվականին և 2025 թվականին Փարաքար համայնքի ընտրություններում եղել է Վալոդյա Գրիգորյանի թիմում։

Ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» և «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամները  չմասնակցեցին ավագանու նիստին։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Եթե խաղաղության փաստաթուղթը չունի երաշխիքներ, ուրեմն այն փաստաթուղթ է ընտրությունների համար. Քոչարյան

Հաջորդ գրառումը

Եթե մեր թիմում հայտնվի մեկը, որն ընտրություններին ավելի շատ ձայներ կհավաքի, ես միայն ուրախ կլինեմ. Քոչարյան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Այս արշավի տապալումը վերածնունդ է լինելու մեզ համար, իսկ հաջողությունը՝ ազգային պետության ավարտ. Վլադիմիր Մարտիրոսյան

01/11/2025
Միջազգային

Թուրքիան պատրաստ է Ստամբուլում հյուրընկալել Ռուսաստանի և Ուկրաինայի առաջնորդներին. Ֆիդան

01/11/2025
Նորություններ

Հիմա ՆԳՆ-ում, Ոստիկանության ծառայության մեջ, ընդհնարապես ՀՀ կյանքում մեզ համար նոր և անծանոթ տեսարաններ են բացվում. Փաշինյան

01/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե մի օր Երևանից լսեք Ադրբեջանի առաջնորդի ելույթը, իմացեք, որ Իլհամ Ալիեւը Կովկասը վերադարձրել է Պետրոս Առաջինից. ադրբեջանցի պատգամավոր

01/11/2025
Հաջորդ գրառումը

Եթե մեր թիմում հայտնվի մեկը, որն ընտրություններին ավելի շատ ձայներ կհավաքի, ես միայն ուրախ կլինեմ. Քոչարյան

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական