Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Փաստաբան Արսեն Բաբայանն ազատ է արձակվել

Ոստիկանությունն ազատ է արձակել փաստաբան Արսեն Բաբայանին: Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում:

«Ոստիկանությունն ինձ փաստացի ազատ արձակեց պնդելով, որ ինձ ապօրինի զենքով չեն կասկածում, իսկ ընկերներիս կասկածում են»,- գրել  է նա:

Նա նաեւ հայտնել է, որ ինքը այս պահին որպես փաստաբան իրականացնում է իր ընկերների պաշտպանությունը:

Ավելի վաղ Արսեն Բաբայանը հայտնել էր, որ իրեն եւ ընկերներին ձերբակալել են՝ ապօրինի զենք պահելու կասկածանքով: