Փաշինյանն ու իշխանությունը արհամարհում են արցախցիների՝ իրենց հայրենիք վերադառնալու հարցը։ Մինչդեռ աշխարհը կարող է մեզ աջակցել այդ հարցում. ֆեյսբուքյան նոր տեսաուղերձում ասաց ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։
Այս հարցը ուզում են ընդմիշտ փակել։ Նոր ալիբի են գտել, ասում են, եթե հանկարծ արցախահայության տներ վերադառնալու հարցը բարձրացնենք, ապա Ադրբեջանը կդնի ադրբեջանցիների ՀՀ վերադարձնելու հարցը։
Սա անբարոյականության և անմեղսունակության գագաթնակետն է։ Փաշինյանն արդեն մեկ տարուց ավելի է ադրբեջանցիների՝ Հայաստան վերադարձին ու անկլավների հանձնմանը համաձայնություն է տվել»։