Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Փաշինյանի ուղղությամբ անձրեւանոց նետած կինը Բերձորից տեղահանվածներից է

Aravot.am-ի տեղեկություններով՝ այսօր Վայոց Ձորի մարզում  վարչապետի ուղղությամբ անձրեւանոցը նետած կինը Բերձորից  տեղահանված ու այժմ Վայոց Ձորի մարզում վարձով բնակվող  Ն. Ա.-ն է: Նա այժմ ձերբակալված է ու քննչական կոմիտեում է, այս պահին իրավապահները քննարկում են նրա նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը:

Aravot.am-ը զրուցեց Ն. Ա-ի ամուսնու հետ, փորձեցինք պարզել՝ տան խնդի՞րն է կինը փորձել բարձրացնել վարչապետի մոտ, ի պատասխան՝ նրա ամուսինն ասաց. «Թքած ունեմ տան վրա, չէէ, տան հարց չէր, ուղղակի հիմա ժամանակ չունեմ, որ ասեմ, հետո անպայման կասեմ»:

Մեր տեղեկություններով՝ այսօր վարչապետին մոտեցել են նաեւ Բերձորից այլ տեղահանվածներ, որոնք վարձով են բնակվում Վայոց Ձորի մարզում ու տան չլուծված խնդիրն են ներկայացրել  Նիկոլ Փաշինյանին: Վարչապետին մոտեցած բերձորցիներին Փաշինյանը խոստացել է զբաղվել նրանց բարձրացրած  խնդիրներով:

Մեր տեղեկություններով՝ Փաշինյանի ուղղությամբ անձրեւանոց  նետած կինը ոչ էլ փորձել է զրուցել վարչապետի հետ կամ խնդիր բարձրացնել,  պարզապես իր վերաբերմունքը վարչապետին արտահայտել է անձրեւանոց նետելով:

Աղբյուր՝ Aravot.am