Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Փաշինյանի խոստովանությունը.Հակոբ Բադալյան

Նիկոլ Փաշինյանը ասում է, թե՝ եթե ՀԱՊԿ երկրները մեզ դուրս հանեն, մենք ստիպված կընդունենք դա ի գիտություն:

Ի՞նչ է նա ասում ըստ էության: Այն, ինչի մասին ես խոսում եմ 2022 թվականի հոկտեմբերից՝ այն, ինչ տեղի է ունենում Հայաստան-ՀԱՊԿ տիրույթում, տեղի է ունենում միանգամայն համաձայնեցված: Ավելին ասեմ, այդ համաձայնության ողնաշարը կազմվել է 2022 թվականի նոյեմբերին Հայաստանում տեղի ունեցած ՀԱՊԿ գագաթնաժողովի մեկնարկից առաջ, Հայաստան ժամանած ՌԴ նախագահ Պուտինի ծառայական ավտոմեքենայում, որով Զվարթնոց օդանավակայանից դեպի Դվին հյուրանոց գնացին Փաշինյանն ու Պուտինը:

«Ինքնիշխանության» ապոլոգետների մոտ հարց չառաջացավ, թե ինչու՞ Փաշինյանը որոշեց այդ օրը գնալ ու օդաննավակայանում դիմավորել Պուտինին, երբ դրանից առաջ մեկ այլ առիթով նա չէր գնացել Պուտինին դիմավորելու:

Հիմա Փաշինյանն ասում է՝ եթե մեզ դուրս հանեն, ուրեմն կընդունենք ի գիտություն: Այնպես, ինչպես ի գիտություն են ընդունել սառեցնելը: Ասվել է սառեցնել, սառեցրել են, կասվի դու՞րս եկեք՝ դուրս կգան:

Հակոբ Բադալյան, քաղաքական վերլուծաբան