Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Փաշինյանի ժողովրդականության զգալի անկումը. հարցախույզի արդյունքները կարևոր են, քան որևէ մեկի կարծիքը. Հարութ Սասունյան 

23/11/2025
- ԿԱՐԵՎՈՐԸ, Հրապարակախոսություն, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Տարիների ընթացքում ես հետևել եմ բազմաթիվ հարցախույզերի, որոնք ուսումնասիրել են Հայաստա​նի բնակչության տեսակետները հիմնական սոցիալական և քաղաքական հարցերի վերաբերյալ: Այդ բոլոր ուսումնասիրությունները ցույց են տվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի ժողովրդականության զգալի անկումը 2018 թվականին իշխանության գալու պահին 82%-ից մինչև ներկայումս՝ ընդամենը 10%-ից փոքր-ինչ ավելի:

Վերջին համազգային հարցախույզը Հայաստանում անցկացվել է 2025 թվականի հոկտեմբերի 5-25-ը՝ «Արար» քաղաքակրթական հետազոտությունների հիմնադրամի կողմից։ Արդյունքները հրապարակվել են 2025 թվականի նոյեմբերի 11-ին։ Հարցախույզի սխալի տոկոսը կազմում է ±2.92։ Մասնակիցները եղել են 18-ից մինչև 80 և բարձր տարիքի քաղաքացիներ։

Հարցախույզը մեկնարկել է ընտանիքների տնտեսական վիճակի վերաբերյալ հարցադրումներով։ Մասնակիցների 12.7%-ը նշել է, որ իրենց ընտանիքը աղքատ է կամ շատ աղքատ, 30.3%-ը՝ միջինից ցածր, 49.7%-ը՝ միջինից բարձր, իսկ 6.2%-ն իրենց վիճակը գնահատել է որպես լավ կամ շատ լավ։

Ստորև ներկայացված են հանրության գոհունակության ցուցանիշները տարբեր պետական կառույցների նկատմամբ․

– Ազգային ժողով. ցածր գոհունակություն՝ 50%, միջին գոհունակություն՝ 24.4%, բարձր գոհունակություն՝ 25.2% (2025 թվականի փետրվարին՝ 17.9%):

– Զինված ուժեր. ցածր գոհունակություն՝ 14.3%, միջին գոհունակություն՝ 18.1%, բարձր գոհունակություն՝ 66.4% (2024 թվականի մայիսին՝ 58.3%):

– Ոստիկանություն. ցածր գոհունակություն՝ 23.2%, միջին գոհունակություն՝ 21.1%, բարձր գոհունակություն՝ 54.6% (2024 թվականի մայիսին՝ 58.3%):

– Կառավարություն. ցածր գոհունակություն՝ 39.5%, միջին գոհունակություն՝ 20.5%, բարձր գոհունակություն՝ 39.5% (2024 թվականի ապրիլ-մայիս ամիսներին՝ 23.1%):

– Հայ Առաքելական Եկեղեցի. ցածր գոհունակություն՝ 19.1%, միջին գոհունակություն՝ 16.8%, բարձր գոհունակություն՝ 62.5% (2024 թվականի ապրիլ-մայիս ամիսներին՝ 54.1%):

Հարցին, թե արդյոք Հայաստանի կառավարության արտաքին քաղաքականությունը ճիշտ է, թե սխալ, 42.9%-ը պատասխանել է «ճիշտ է», մինչդեռ 51.8%-ը՝ «սխալ է» (2025 թվականի փետրվարին՝ 64%):

Ինչ վերաբերում է Հայաստանի կառավարության ներքին քաղաքականության ճիշտ կամ սխալ լինելուն, հարցվածների 34.5%-ը պատասխանել է «ճիշտ է», մինչդեռ 62.7%-ը՝ «սխալ է» (2023 թվականի դեկտեմբերին՝ 30.4%): Կարևոր է, որ հարցվածների այն մասը, որն ասել է, թե կարծիք չունի/դժվարացել կամ հրաժարվել է պատասխանել, 2023 թվականի դեկտեմբերի 33.1%-ից նվազել է մինչև 2.8%՝ 2025 թվականի հոկտեմբերին:

Այն հարցին, թե արդյոք Ադրբեջանի հետ կայուն, երկարատև խաղաղության կարելի է հասնել բանակցությունների միջոցով, 30.5%-ը պատասխանել է «այո», մինչդեռ 69.2%-ը՝ «ոչ» (2024 թվականի հուլիսին՝ 67.2%):

Այն հարցին, թե արդյոք նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված խաղաղության պայմանագիրը իրական խաղաղություն կբերի, 33.7%-ը պատասխանել է «այո», իսկ 65.1%-ը՝ «ոչ»։

Հարցին, թե «Հաշվի առնելով Հայ Առաքելական Եկեղեցու հասցեին [կառավարության] հնչող քննադատությունները, արդյոք հանրությունը կմիանա՞ եկեղեցու կողմից համախմբման կոչին», 49%-ը պատասխանել է «այո», իսկ 49.3%-ը՝ «ոչ»։

Այն հարցին, թե արդյոք անհրաժեշտ է կրճատել ռազմական բյուջեն և զինվորների թվաքանակը, 19.1%-ը պատասխանել է «այո», մինչդեռ 80.2%-ը պատասխանել է «ոչ»։

Հարցին, թե արդյոք Հայաստանում գտնվող Ռուսաստանի 102-րդ ռազմաբազան պետք է փակվի, իսկ ռուս զինվորները դուրս բերվեն/հեռացվեն, հարցվածների 32.1%-ը պատասխանել է «այո», իսկ 64%-ը՝ «ոչ»։

Հայ նախկին ղեկավարների՝ իշխանության վերադառնալու հարցին 18.3%-ը պատասխանել է «այո», մինչդեռ 78.6%-ը՝ «ոչ» (79.5%-ը՝ 2025 թվականի հուլիսին):

Հարցին, թե արդյոք Հայաստանին անհրաժեշտ է նոր սահմանադրություն՝ որպես նախագահ Ալիևի կողմից խաղաղության պայմանագիր ստորագրելու նախապայման, որի ուղղությամբ վարչապետ Փաշինյանն արդեն նախաձեռնել է սահմանադրություն մշակող հանձնաժողովի ստեղծումը, հարցվածների 35.1%-ը պատասխանել է «այո», մինչդեռ 61.3%-ը՝ «ոչ»։

Սա լուրջ մարտահրավեր է Փաշինյանի համար, քանի որ նա ձգտում է սահմանադրական փոփոխություններ կատարել Ալիևին գոհացնելու համար, սակայն օրենքը պահանջում է հանրաքվե նոր սահմանադրության վերաբերյալ: Հաշվի առնելով հանրության բացասական տրամադրվածությունը նոր սահմանադրության նկատմամբ, Փաշինյանը, հավանաբար, չի կարողանա ապահովել նախագահ Ալիևի ստորագրությունը խաղաղության պայմանագրի վրա, որը Փաշինյանին հուսահատորեն անհրաժեշտ է՝ հաջորդ տարվա խորհրդարանական ընտրություններից հետո իր աթոռը պահպանելու համար:

Եթե հանրաքվեն ձախողվի, դա կարող է ոչ միայն խաթարել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հեռանկարը, այլև հանգեցնել ներքաղաքական լարվածության, ինչը կարող է բերել Փաշինյանի պաշտոնանկությանը:

Հաջորդ հարցով ավելի կոնկրետ պարզել են, թե արդյոք հայերը կհամաձայնվեն Ալիևի պահանջով փոխել ՀՀ Սահմանադրությունը՝ խաղաղության դիմաց: Ճնշող մեծամասնությունը՝ 91.3%-ը, պատասխանել է «ոչ», մինչդեռ միայն 7.7%-ն է ասել «այո»:

Ի պատասխան այն հարցի, թե որն է Ադրբեջանի երկարաժամկետ նպատակը Հայաստանի նկատմամբ, 13.7%-ը պատասխանել է՝ Հայաստանի տարածքի մի մասի բռնազավթում, 15%-ը՝ Հայաստանի անկախության թուլացում և կախվածության մեջ գցում, 48.5%-ը՝ Հայաստանի ամբողջական ոչնչացում (էթնիկ, պետական), իսկ 17.4%-ը՝ խաղաղ հարաբերությունների հաստատում և տնտեսական համագործակցություն։ Այս արդյունքները ցույց են տալիս, որ հայերի ճնշող մեծամասնությունը մերժում է Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ խաղաղության մասին հավաստիացումները։

Երբ հարցվածներին ներկայացրել են հինգ երկրների անուններ և առաջարկել նշել, թե դրանցից որի հետ Հայաստանը պետք է ստեղծի ռազմական դաշինք, պատասխանները բաշխվել են հետևյալ կերպ․ Ռուսաստան՝ 37.8% (նշված է աճ՝ 2024 թվականի հուլիսի 24.3%-ի համեմատ), Եվրամիության երկրներ՝ 15.9% (նվազում՝ 2024 թվականի հուլիսի 29%-ից), Իրան՝ 17.5% (նվազում՝ 2024 թվականի հուլիսի 18.2%-ից), Միացյալ Նահանգներ՝ 18.3% (գրեթե անփոփոխ՝ 2024 թվականի հուլիսի 18.2%-ի համեմատ), Հնդկաստան՝ 5.4% (նվազում՝ 2024 թվականի հոկտեմբերի 6.8%-ից) և Թուրքիա՝ 0.5%։

Այս հարցախույզի արդյունքները շատ ավելի կարևոր են, քան որևէ մեկի կարծիքը։

Հարութ Սասունյան 

www.TheCaliforniaCourier.com

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ճակատենում տարեցտարի ավելանում են կողպված տները. Արման Թաթոյան

Հաջորդ գրառումը

Սյունիքում բացվել են ԱԱԾ սահմանապահ զորքերի «Կոռնիձոր», «Խնձորեսկ», «Հարթաշեն» սահմանապահ ուղեկալներ

Համանման Հոդվածներ

Նորություններ

Հայ Ազգային Կոնգրեսը հրապարակել է նախընտրական ցուցակը

19/04/2026
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026
Նորություններ

Բագրատ Սրբազանը ինքն իրեն զրկել է Սուրբ Պատարագի Հաղորդության խորհրդից․ փաստաբան

18/04/2026
Հաջորդ գրառումը

Սյունիքում բացվել են ԱԱԾ սահմանապահ զորքերի «Կոռնիձոր», «Խնձորեսկ», «Հարթաշեն» սահմանապահ ուղեկալներ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026

Մինչ Հայաստանում պետական մակարդակով վարվում է Արցախի մասին հիշատակումն չեզոքացնող քաղաքականություն, իսկ Արցախի վերաբերյալ ամերիկյան մամուլի վավերագրական գիրքը ԱՄՆ փոխնախագահին...

ԿարդալDetails
Նորություններ

Սեյրան Օհանյանի աննախադեպ քայլը. Հակոբ Բադալյան

18/04/2026

Պետք է նկատել, որ Նիկոլ Փաշինյանը նախօրեին կարողացավ իրեն բնորոշ հմտությամբ շեղել հանրային ուշադրությունը խորհրդարանում կառավարության ծրագրի կատարման հաշվետվությունից, այդ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
Նորություններ

Իրանց ձայն տվող մարդը պտի ինքը իրան հայտարարագրի որպես ժեխ, բոշա ու շունուշանգյալ. Փաշինյան

17/04/2026

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական