Կիրակի, 2 Օգոստոս, 2026

Փաշինյանի թիմում հրաժարականների պատճառների շարքում կան նաև արտաքին գործոններ. ՀայաՔվե

Որոշ նշանակումներ զարմանք են հարուցում: Արտաքին հետախուզության ծառայության կառույց կա, դրա ղեկավար է նշանակվել նախկին օմբուդսմենը, նրա օգտին միջնորդել են արևմտյան հետախուզական կառույցների ղեկավարները, և ոչ թե պարզապես միջնորդել են, այլ հրավիրել են իրենց հմտությունները կատարելագործելու:

ℹ️ Բանակում բարեփոխումների մասին վերջերս հրապարակված հայեցակարգն ընդհանրապես հայերեն չի գրվել՝ թարգմանվել է օտար լեզվից։ Ո՞վ է գրել: Արևմտյան կառույցներից ՊՆ-ում նշանակված խորհրդական կա, նա էլ գրել է: Իսկ հայեցակարգը ոչ թե բանակի, այլ, սկզբունքորեն, ցանկացած ուժային կառույցի մասին է:

• Դուք ինքներդ ձեզ հարցնում եք՝ բանակը ումի՞ց և ինչպե՞ս պետք է պաշտպանի, և ո՞ր դաշնակիցների հետ պետք է համագործակցի։ Պատասխաններ չկան:

ՀայաՔվե