Կիրակի, 26 Հուլիս, 2026

Փաշինյանի աշխատակազմին պահուստային ֆոնդից կհատկացվի 111 մլն 685 հազար դրամ

Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 31–ի նիստում որոշեց կառավարության պահուստային ֆոնդից 111 մլն 685 հազար դրամ հատկացնել վարչապետի աշխատակազմին։

Հիմնավորման մեջ միայն նշվում է, որ գումարը հատկացվում է 2025–ի պետական բյուջեի «ՀՀ Վարչապետի լիազորությունների իրականացման ապահովում» ծրագրի շրջանակներում «Պետական սեփականություն հանդիսացող կառույցների ու տարածքների պայմանների բարելավման ապահովում» միջոցառման իրականացման նպատակով։