Երեքշաբթի, Մայիսի 26, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Փաշինյանը վախենում է իր աթոռը կորցնելուց, վախենում է Սամվել Կարապետյանի անունից, Սամվել Կարապետյանի շուքից. Ռուբեն Մխիթարյան

15/04/2026
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ինչքան էլ արդարությունը և արդարադատությունը Հայաստանում հիվանդացել են, գլոբալ առումով չեն գործում, շատ մեծ հույս ունեմ, որ այսօր այդ ամենի վերջը լինելու է, որովհետև վերջիվերջո գծեր կան, ամեն ինչ պետք է այս չափ ու սահմանի մեջ լինի։ Այս մասին այսօր Հակակոռուպցիոն դատարանի բակում լրագրողների հետ զրույցում նշեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Ռուբեն Մխիթարյանը՝ խոսելով «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի այսօր մեկնարկած դատավարության մասին։

«Արդարությունը մի պահ ոտքի է կանգնելու։ Շատ մեծ հույս ունեմ, որ այսօր հենց այդ օրն է։ Այն, ինչ հիմա Հայաստանում կատարվում է, աշխարհում չտեսված ու չլսված բան է, որովհետև ընդիմադիր կարևորագույն ուժի առաջնորդը,  կուսակցության նախագահն արդեն շուրջ մեկ տարի ապօրինի կալանավորված է ու փաստացի չի կարող իր ընտրողների, հասարակության հետ շփվել։ Այստեղ մեխն այն է, որ գործը ապօրինի է, կարված է։ Սա ընդամենը Նիկոլ Փաշինյանի վախերի արտացոլանքն է, որ ամեն օր ապացուցվում է։

Նիկոլ Փաշինյանը վախենում է իր աթոռը կորցնելուց, վախենում է Սամվել Կարապետյանի անունից, Սամվել Կարապետյանի շուքից։

Իշխանությունները փորձում են ինչ-որ զարտուղի  ճանապարհներ  գտնել, որպեսզի հնարավոր լինի կուսակցության անվանումից հանել Սամվել Կարապետյանի անունը, մինչդեռ Վենետիկի հանձնաժողովը նախատեսում է խաղի հստակ կանոններ, ըստ որի առնվազն մեկ տարի առաջ խաղի կանոնները փոխել պետք չէ։ Բայց մենք տեսանք, որ ընտրություններից ընդամենը 2 ամիս առաջ,իմանալով, մեր կուսակցությունը հանդես է գալիս դաշինքով՝ ամեն ինչ արեցին, որպեսզի Սամվել Կարապետյան անունը չշոշափվի, չերևա ոչ մի տեղ։ Սրանք հենց վախերի մասին են խոսում»,- նշեց Մխիթարյանը։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե վախենում է՝ մինչև տարեվերջ Սամվել Կարապետյանը դառնա «բոմժ», Ռուբեն Մխիթարյանն նկատեց.

«Քանի որ Նիկոլ Փաշինյանը որևիցե կարմիր գիծ չունի, բարոյական նորմեր առկա չեն։ Այո՛, ես հավատում եմ, որ Նիկոլ Փաշինյանը պատրաստ է հակաօրինական շատ ու շատ քայլեր անել, բայց ի՞նչ է նշանակում վարչապետի մակարդակով իր քրտինքով աշխատած գումար ունեցող մարդուն, հայրենասեր մարդուն, հայրենանվեր մարդուն ասել՝ «բոմժ կսարքեմ»»։

Լրագրողները հիշեցրեցին, որ Փաշինյանը պարզաբանել է Սամվել Կարապետյանի առնչությամբ արած իր արտահայտությունը՝  նշելով, որ ինքը  մտահոգություններ ունի՝ Կարապետյանը չկատարի դրսում տված խոստումները, և որոշակի շրջանակները փորձեն նրան ունեզրկել։

Ի պատասխան՝ «Ուժեղ Հայաստանի» անդամը շեշտեց՝ այդ խոսույթն ավելի շատ նման է Փաշինյանի՝սեպտեմբերին պատերազմ սկսվելու խոսույթին։

«Ինքն ընդամենը շարքային մանիպուլյատոր է, ստի, կեղծիքի էտալոն է։ Նմանատիպ տեղեկատվությունները ընդամենը իրենց փոքրիկ խմբակին հույս տալ է։ Իրենց այս քայլերը ցույց են տալիս, որ իրենք իրոք ցայտնոտի մեջ են, հասկանում են, որ տարբերակ չունեն վերարտադրվելու։ Դրա համար էլ  ձեռքները գցել են փրփուրից»։

Նա միաժամանակ շեշտեց՝ Սամվել Կարապետյանի անունը դաշինքի անվանումից հանելը որևէ ազդեցություն չի ունենալու, որովհետև մարդիկ գիտեն, թե Սամվել Կարապետյանի թիմը որն է. «Մենք ունենք պլան Ա, պլան Բ և այլն»,- նշեց Մխիթարյանը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Արցախի պատվիրակությունը Փարիզում քննարկել է Բաքվում պահվող հայ գերիների հարցի միջազգային իրազեկման ակտիվացումը

Հաջորդ գրառումը

Մեր մեր ցուցակում կան նաև ժամանակին ՔՊ-ին վստահած և դուրս եկած մարդիկ. Դավիթ Ղազինյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Մենք զրոյից բանակ ենք ստեղծել. Փաշինյան

26/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Մարկո Ռուբիոն կնոջ հետ ժամանել է Երևան

26/05/2026
Նորություններ

«Արմեն Դուլյան» առաջին մրցանակին արժանացել է Արամ Աբրահամյանը

26/05/2026
Նորություններ

«Հայաստան» դաշինքի քարոզարշավը՝ Կապանում և Քաջարանում

26/05/2026
Հաջորդ գրառումը

Մեր մեր ցուցակում կան նաև ժամանակին ՔՊ-ին վստահած և դուրս եկած մարդիկ. Դավիթ Ղազինյան

Ամենաշատ ընթերցվածը

Քաղաքականություն

Հրապարակվել է Հայաստանում իշխանափոխության ՌԴ հատուկ ծառայությունների գաղտնի պլանը

25/05/2026

«Хроника Кавказа» տելեգրամյան ալիքի տրամադրության տակ է հայտնվել ռուսական հատուկ ծառայությունների աշխատակցի կոտրված հեռախոսից արտահոսած գաղտնի փաստաթղթերի բացառիկ փաթեթ, որը մանրամասնում...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայաստանի բանակի մասին գաղտնի տվյալները Իրանի քաղաքացին փոխանցել է Ադրբեջանին. Նաիրի Հոխիկյան

26/05/2026

Հայաստանի բանակի մասին գաղտնի տվյալները Հնդկաստանի, Պակիստանի ու Իրանի քաղաքացիները հանում են երկրից ու փոխանցում Ադրբեջանին։ Այս մասին արդեն 2...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Պուտինը ստորագրել է օրենք՝ արտերկրում ՌԴ քաղաքացիների պաշտպանության համար ԶՈւ կիրառման մասին

26/05/2026

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն օրենք է ստորագրել, որը թույլ է տալիս զինված ուժերին ներգրավել ՌԴ քաղաքացիների պաշտպանության համար։ Փաստաթղթով նախատեսվում...

ԿարդալDetails
Հրապարակախոսություն

Տեսանյութ. Թշնամուն ծառայող ու նրա օրակարգը սպասարկող նման երևույթների խոսքը ոչ թե քննադատություն է, այլ ներքին դատարկության, ատելության ու մարդատյացության արտահոսք

25/05/2026

Վիլեն Գաբրիելյան կոչված հակահայը թույնով լցված խոսք է հնչեցնում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ։ «Մարդ» ով բարոյական ցածր ու խեղված...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական