Շաբաթ, Ապրիլի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Փաշինյանը շրջել է հայոց պատմության վերջին էջը, Ալիևն էլ գրիչը տվել է նրա ձեռքը, ասում է՝ վերջակետը դիր. Թևան Պողոսյանը՝ եկեղեցու դեմ արշավի մասին

10/06/2025
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պարտված իշխանությունը նորանոր պարտություններ է բերելու, սպասարկելու է թշնամու օրակարգը։ Նրա գործողությունները նույն շարքի մեջ են՝ մոտեցնել հայոց պետականության ավարտը, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում նման համոզմունք հայտնեց քաղաքական վերլուծաբան Թևան Պողոսյանը՝ անդրադառնալով Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու և անձամբ Գարեգին Բ կաթողիկոսի դեմ արշավին։

«Մոնթեն ասել է. «Կորցնելով Արցախը՝ կփակենք հայոց պատմության վերջին էջը»։ Հիմա պատկերացրեք՝ Նիկոլ Փաշինյանը շրջել է վերջին էջը, Ալիևն էլ գրիչը տվել է նրա ձեռքը, ասում է՝ վերջակետը դիր։

Երբ պետք էր գեներալների դեմ պայքարել, մի մեխանիզմ էր կիրառվում, երբ պետք է եկեղեցու դեմ պայքարել՝ մեկ այլ, բայց գլխավոր մոտեցումն ու նպատակը, կրկնում եմ, հայոց պետականության վերացումն է։ Թշնամին Փաշինյանից դա է պահանջում, ինքն էլ թշնամու շահերն է սպասարկում։

Այնպես չէ, որ քնել-արթնացել է, որոշել է, որ պետք է աստվածավախ դառնա։ Եթե այդպես է, ուրեմն ինչու պարտություն կրելուց հետո ինքնակամ դիմում չգրեց, չհեռացավ։ Հետևապես Հայ Առաքելական Եկեղեցու և Գարեգին Բ-ի դեմ Փաշինյանի արշավը կապ չունի ո՚չ հավատքի, ո՛չ էլ աստվածավախության հետ. կապ ունի միայն թշնամու շահերը սպասարկելու, հայոց պետության և պետականության, հայոց արժեքների և ինքնության վերացումը։ Եկեղեցին չլինի, վաղն ուրիշ բան է թիրախավորելու», բոլոր ինստիտուտներն իրար հետևից կազմաքանդելու է»,- ասաց Թևան Պողոսյանը։

Ըստ մեր զրուցակցի՝ իշխանությունների պետականակործան օրակարգը չսպասարկելու համար լրատվամիջոցներն առհասարկ չպետք է անդրադառնան  եկեղեցուն փնովող արշավին։

Հարցին՝ հնարավո՞ր է, որ Հայ Առաքելական Եկեղեցու դեմ արշավը Փաշինյանի հատուկ ծրագիրն է՝ ընտրություններից առաջ «հեղափոխական» գործընթացներ ապահովվել, Թևան Պողոսյանը պատասխանեց՝ պետությունը քանդվում է, ընտրությունների մասին խոսք լինել չի կարող։

«Եթե պետություն չկա, ի՞նչ ընտրությունների մասին խոսել։ Այսպես որ գնաց՝ ընտրությունների չենք հասնելու։ Լինելու են պրոցեսներ, որոնք արագացնելու են մեր կազմաքանդումը, որովհետև Փաշինյանին պետք է Հայաստանը վերացնել»,- ասաց քաղաքական վերլուծաբանը՝ միաժամանակ հավելելով, որ եթե Փաշինյան իր այս քայլերով պատրաստվում է գալիք ընտրություններին, ՀՀ քաղաքացիները ևս պետք է պատրաստվեն՝ անելով իրենցից կախված ամեն հնարավորը, որպեսզի Փաշինյանը չվերարտադրվի։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն իր հերթական ֆեյսբուքյան գրառման մեջ առաջարկում է անհրաժեշտ գործուն քայլեր ձեռնարկել՝ Վեհարանն ազատելու և կաթողիկոսական նոր ընտրություններ կազմակերպելու համար։ Նա միաժամանակ առաջարկում է ստեղծել համակարգող խումբ՝ կազմակերպչական հարցերը կարգավեորելու համար։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ռուսաստանը պաշտոնապես ճանաչում է այս տարածաշրջանը որպես Ադրբեջանի տարածք. Մեդինսկու խոսքերը չպետք է հանել համատեքստից. Զախարովա

Հաջորդ գրառումը

Հանուն հայ ժողովրդի հավաքական իղձերի և Հայոց պետականության զորացման. ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի ամենամեծ քաղաքական նյարդը այն է, որ ընդդիմություն կա արդեն թվերով և հավաքական ժողովրդով. Վլադիմիր Մարտիրոսյան

18/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Բելգիայի ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է Հայաստանին աջակցող և Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքը սատարող բանաձև. EAFJD

17/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ապաքաղաքական ընտրություն չի լինում. կարևոր անելիքի մասին. Վահե Հովհաննիսյան

17/04/2026
Նորություններ

«Սահմանազատումը» Տավուշի Բաղանիս-Ոսկեպար հատվածում. Դավիթ Գալստյան

17/04/2026
Հաջորդ գրառումը

Հանուն հայ ժողովրդի հավաքական իղձերի և Հայոց պետականության զորացման. ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը

Ամենաշատ ընթերցվածը

17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026

Ապրիլի 11-12-ը Փարիզում անցկացվեց  Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որի նպատակն էր  վերջին տարիներին հայության կարեւորագույն խնդիրների ու մարտահրավերների քննարկումը: Թեեւ...

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Բնության դեսպանը. ապրիլի 20-ին լրանում է գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի ծննդյան 88 տարին

17/04/2026

ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանին (Թաթոսին) մեծ ու փոքր, տարբեր սերնդի արվեստագետներ դիմում եմ՝ որպես Վարպետի, եւ այդ, հիրավի, ժողովրդական...

ԿարդալDetails
Նորություններ

Իրանց ձայն տվող մարդը պտի ինքը իրան հայտարարագրի որպես ժեխ, բոշա ու շունուշանգյալ. Փաշինյան

17/04/2026

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Աղերսում եմ պաշտոնից հեռացնել և կարգալույծ անել եկեղեցում սարկավագին ծեծի ենթարկած Անուշավան եպիսկոպոսին. Սամվել դպիր Գրիգորյան

17/04/2026

Աղերսագիր՝ Վեհափառ հայրապետին. Կարգալույծ անել Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու տեսուչ Անուշավան եպիսկոպոսին։ Վեհափառ Տեր, Աղերսում եմ պաշտոնից հեռացնել և...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական