Երևանի ավագանին 32 կողմ, 2 դեմ ձայներով ընդունեց հանրային տրանսպորտի ուղեվարձը թանկացնելու և նոր սակագին սահմանելու նախագիծը։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը վստահություն հայտնեց, որ համակարգը կգործի:
«Շուտով կայքում կհրապարակենք մի հաշվիչ, որը թույլ կտա հանրային տրանսպորտից օգտվելը պլանավորել ֆինանսական տեսանկյունից, և ես ձեզ վստահեցնում եմ, որ այն ահասարսուռ և վախենալու թանկացումները, որոնք բարձրաձայվում էին նախկինում և բարձրաձայնվում են այսօր, ուղղակի իրականությանը չեն համապատասխանում»,- ասաց քաղաքապետ Ավինյանը:
Ամսական, եռամսյակային և տարեկան տոմսային փաթեթներով կտրվի տրանսպորտից օգտվելու անսահմանափակ հնարավորություն՝ սահմանված ժամկետի շրջանակում:
*Ամսական փաթեթի համար սահմանվել է 9000 դրամ։
*Եռամսյակային փաթեթի համար սահմանվել է 24 հազար դրամ։
*Տարեկան փաթեթի համար սահմանվել է 90 հազար դրամ:
Նոր սակագները կգործեն 2024 թվականի սեպտեմբերի 1-ից։