Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Տպավորություն է, թե քրեական գործեր հարուցում են աստղագուշակով. իրավաբան

Ինձ թվում է՝ այդ մարդիկ քրեական գործեր հարուցում են աստղագուշակով, այսինքն ՝ առավոտյան դատախազը զարթնում է տեսնում ՝օրը բարի չէր Երկվորյակների կամ Խեցգետինների համար, որոշում է ինչ-որ հոդված դնել. այս մասին «Իրավական պետության ռիսկային իրականությունը» թեմայով քննարկման ժամանակ ասաց իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը:

Վերջին 15 օրվա ընթացքում երկրում գրեթե ամեն օր գրանցվում են սպանության, ինքնասպանության դեպքեր։ Ուսումնասիրո՞ւմ են արդյոք իրավապահները աղանդների ազդեցությունն ինքնասպանությունների թվի աճի վրա։ Ո՛չ, չեն ուսումնասիրում. համոզված է իրավաբան Հայրապետյանը։

«Թավշյա» հեղափոխությունը Հայրապետյանը որակեց որպես «անպատժելիության» և «անհանդուժողականության»  հեղափոխություն։

Նրա խոսքով ՝ երկրում այսօր տիրում է մեկ մարդու իշխանություն։

«Փաշինյանի պահվածքը վերլուծության ենթակա չէ, նա ունի հնազանդ ոստիկանություն, որը պատրաստ է ասֆալտին պառկեցնել  ցանկացած ընդդիմադիր գործչի»,-հավելեց իրավաբանը։ 

Ավելին՝ տեսանյութում.