Երկուշաբթի, Ապրիլի 20, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Տղամարդը փորձել է Կիրանցի երեխաներին առևանգել․ «Հրապարակ»

04/10/2024
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում տեղեկություններ տարածվեցին, որ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում անծանոթ տղամարդը ավտոմեքենայով մոտեցել է դպրոցներին և երեխաներին փորձել է իր ավտոմեքենան նստեցնել: Կատարվածը երեխաների և ծնողների շրջանում խուճապ էր առաջացրել: Իրավապահները հայտնեցին, որ տղամարդը կալանավորվել է, իսկ Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանի բոլոր դպրոցների տնօրենները հրավիրվել են ոատիկանություն:

Տավուշի մարզի սահմանամերձ Կիրանց գյուղի բնակիչը քիչ առաջ զանգահարել էր «Հրապարակի» խմբագրություն և պատմում էր, որ նման բան կիրանցեցի երեխաների հետ էլ է պատահել: Բանն այն է, որ Կիրանցում չկա մանկապարտեզ և կիրանցեցիները հերթափոխով երեխաներին հարևան Ծաղկավան և Սարիգյուղ համայնքների մանկապարտեզն են տանում, իսկ երեկոյան վերադարձնում Կիրանց:

Մեզ զանգահարած կիրանցեցին պատմեց, որ օրեր առաջ անծանոթ տղամարդը մոտեցել է Ծաղկավան գյուղի մանկապարտեզին, ներկայացել Կիրանցի բնակիչ և դաստիարակին ասել, որ երեխաներին տա, որ իր հետ տանի Կիրանց: Դաստիարակն անմիջապես զանգահարել է ծնողներին, ծնողներն ասել են, որ ոչ մեկին չեն ուղարկել եւ այդ տղամարդուն չեն ճանաչում: Մեր զրուցակցի խոսքով՝ երեխաներից մեկը Կիրանցի գյուղապետի թոռն է եղել, մյուս երեխաներն այն ընտանիքից են, որին պետությունը 200 հազար դոլար է առաջարկել՝ որպես Ադրբեջանին անցած տարածքների փոխհատուցում, սակայն ընտանիքը մերժել է վերցնել գումարը: Մեզ ահազանգողն ասում էր, որ նշված տղամարդուն, ով փորձել է առևանգել երեխաներին, արդեն ձերբակալել են:

Մենք կապվեցինք Կիրանցի վարչական ղեկավար Կամո Շահինյանի հետ, ով մեզ հետ զրույցում հաստատեց տեղեկությունը, նշելով, որ անծանոթ տղամարդը փորձել է երեխաներին իր հետ տանել, բայց հետո փախել` անհետացել է: «Ոչ միլիոնատեր ենք, ոչ օլիգարխ, չգիտեմ ինչի համար ա դեպքը եղել», – ասաց նա: Եւ հավելեց. «Այո թոռնիկներս էլ են եղել մանկապարտեզում, բոլորն էլ իմ թոռնիկներն են»: Մենք վարչական ղեկավարին հարցրեցինք` ասում են` այդ տղամարդուն բռնել են, տեղյա՞կ եք: Ասաց. «Ասում են բռնել են, ես լսել եմ էդպես»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ամերիկացի երգիչ Ջեյսոն Դերուլոն համերգով հանդես կգա Երևանում

Հաջորդ գրառումը

ՀՀ-ն պետք է ցույց տա իր իրական հավատարմությունն արդարությանն ու հետկոնֆլիկտային խաղաղությանը՝ «պատժելով բոլոր ռազմական հանցագործներին». Ալիևի օգնական

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

ԵՄ-ն գալիս է «օգնելու»․ բայց ո՞ւմ և ինչի՞ հաշվին. Սուրեն Սուրենյանց

19/04/2026
Նորություններ

Փաշինյանն ու նրա թիմը, վախեցնելով մեզ պատերազմով, պահանջում են մեզանից հնազանդություն նրանց նկատմամբ, ովքեր վաղը կարող են գալ սպանելու մեզ, մեր երեխաներին ու հարազատներին և բնակվել մեր տներում. Արման Աբովյան

19/04/2026
Նորություններ

Հայ Ազգային Կոնգրեսը հրապարակել է նախընտրական ցուցակը

19/04/2026
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026
Հաջորդ գրառումը

ՀՀ-ն պետք է ցույց տա իր իրական հավատարմությունն արդարությանն ու հետկոնֆլիկտային խաղաղությանը՝ «պատժելով բոլոր ռազմական հանցագործներին». Ալիևի օգնական

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
Տեսադարան

Օնիկ Գասպարյանի լռության պատճառների մասին Սեյրան Օհանյանն է խոսել

19/04/2026

«Փաշինյանն ասում է՝ 44-օրյայի ժամանակ գեներալները  փախել են։ ԱԺ-ի ղեկավարությունը և պատգամավորները եկել էին Արցախ, այդ ժամանակ մոբ-ռեսուրսի հետ աշխատելու...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական