Երկուշաբթի, 3 Օգոստոս, 2026

Տեսանյութ. Փաշինյանի անվտանգությունը պետք է ապահովեն թուրք հատուկջոկատայինները. Նևզեթ Չիչեք

Փաշինյանի անվտանգությունը պետք է ապահովեն թուրք հատուկջոկատայինները. թուրքական Sozcu TV-ի եթերում ասել է հայտնի թուրք գործիչ, Independent Turkce կայքի գլխավոր խմբագիր Նեւզեթ Չիչեքը։

Նա հիշեցրել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ է արել հայ հասարակությանը հրաժարվել մեծ, Պատմական  Հայաստանի երազանքից և ընդունել ներկայիս Հայաստանը՝ իր սահմաններով։

Չիչեքը նաև հիշեցրել է Հայաստանի կառավարության ղեկավարի ուղղաթիռի հետ կապված վերջին միջադեպը։ Նա ընդգծել է, որ այս դեպքը մտահոգություն է առաջացրել Թուրքիայում: Թուրք գործիչն ասել է` գուցե իմ խոսքերը շատերին զայրացնեն, բայց, այո, Փաշինյանի անվտանգության մասին պետք է լրջորեն մտածել, այն պետք է ապահովեն թուրք հատուկջոկատայինները։