Երեքշաբթի, 4 Օգոստոս, 2026

Բաքուն Փաշինյանից ականապատ տարածքների ճշգրիտ քարտեզներ է պահանջում

Ադրբեջանը Հայաստանից ակնկալում է ականապատ դաշտերի ճշգրիտ քարտեզներ. լրագրողներին հայտնել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը։

«Ակնկալում ենք, որ Հայաստանը ճշգրիտ տվյալներ կներկայացնի մեր պահանջի համաձայն։ Սա կարող է դիտվել նաև որպես երկու կողմի միջև վստահության հիմնարար միջոց»,- ասել է նա։

Ամիրբեկովը նշել է, որ ականների վերաբերյալ հայկական կողմի տրամադրած տեղեկատվությունը շատ անորակ է և ցածր մակարդակի։