Հինգշաբթի, 30 Հուլիս, 2026

 Տեսանյութ. Կիրանց-Ոսկեպար ճանապարհը գյուղացիները փակել են և թույլ չեն տալիս կատարել ականազերծման աշխատանք

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Տավուշի մարզի Կիրանց գյուղում է և տեղում արձանագրել է իրավիճակը։

 Կիրանց-Ոսկեպար ճանապարհը գյուղացիները փակել են։

«Կիրանցի գյուղացիները չեն թողնում, որպեսզի մեկնարկեն ականազերծման աշխատանքները, որոնք իրականացվում են Տավուշից հայկական զորքերի հետ քաշման համար»,-գրել է նա:

Նշենք, որ Տավուշի մարզի Կիրանց գյուղի հատվածում միջպետական ճանապարհը երեկ առավոտից փակել էին գյուղացիները: Նրանք միայն համաձայնվել էին բացել, քանի որ  պայմանավորվել էին, որ երկուշաբթի Կիրանցի, Բերքաբերի, Ոսկեպարի գյուղապետերը հանդիպելու են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ և քննարկելու են սահմանի հարցը: