Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

տեսանյութ. Իսրայելը հարվածել է Գազայի մայրուղուն այն ժամանակ, երբ բնակիչները տարհանվում էին

Իսրայելի պաշտպանության բանակը ցույց է տվել, թե ինչպես է Գազայի հատվածում տարհանման կոչով թռուցիկներ տարածում:

 «Ահազանգն ուղարկվել է տարբեր միջոցների կիրառմամբ՝ փորձելով նվազագույնի հասցնել հարվածը խաղաղ բնակիչներին», – ասվում է Իսրայելի պաշտպանության բանակի (IDF) հայտարարության մեջ:

Նախօրեին զինված ուժերը Գազայի հատվածի խաղաղ բնակիչներին կոչ էին արել 24 ժամվա ընթացքում դուրս գալ իրենց տներից դեպի  հարավ՝ «իրենց անվտանգության համար»։

Իսրայելը հարվածել է Գազայի մայրուղուն, ենթադրաբար, բնակիչների տարհանման ժամանակ։ Ահա թե ինչ է պնդում The Washington Post-ը՝ վկայակոչելով մի տեսանյութ, որը ստուգվել է լրագրողների  և աշխարհագրական տեղաբաշխված բաց տվյալների վերլուծաբանների կողմից։ Ըստ նախնական տվյալների՝ տեսանյութը նկարահանվել է Գազայի  հյուսիսային ու հարավային հատվածները միացնող Սալահ ադ Դին մայրուղու վրա։

 ՀԱՄԱՍ-ը հայտնել է Թել Ավիվի հրթիռակոծության մասին։ Շարժման ներկայացուցիչները նշել են, որ նման միջոցառումները պատասխան են Գազայի հյուսիսից պաղեստինցիներին տեղափոխելու հրամանին և այդ գոտու խաղաղ բնակիչների վրա հարձակումներին։

Դուրովը հրաժարվել է արգելափակել ՀԱՄԱՍ-ի Telegram ալիքը։ Սոցիալական ցանցի հիմնադիրը պարզաբանել է, որ ի տարբերություն այլ հավելվածների, որոնք ալգորիթմականորեն փոխում են ցնցող բովանդակությունը, Telegram-ում օգտատերերը ստանում են միայն այն, ինչին հատուկ բաժանորդագրվել են։

 «Քիչ հավանական է, որ Telegram-ի ալիքները կարող են օգտագործվել քարոզչությունը զգալիորեն մեծացնելու համար»,- գրել է  Դուրովը։

Նրա խոսքով՝ ՀԱՄԱՍ-ի Telegram ալիքի արգելափակումը «վտանգում է առանց այն էլ բարդ իրավիճակը»։ Նա հիշեցրել է, թե ինչպես անցյալ շաբաթ աքաունթը հրապարակեց նախազգուշացումներ Իսրայելի Աշկելոն քաղաքի խաղաղ բնակիչներին առաջիկա հրթիռակոծության մասին։

 Իսրայելը և Եգիպտոսը կբացեն Ռաֆահ անցակետը՝ Գազայի հատվածից ամերիկացիներին տարհանելու համար. հայտնում է AFP-ն՝ վկայակոչելով անանուն ամերիկացի պաշտոնյային։ Անցակետը բաց կլինի տեղական ժամանակով ժամը 12:00-ից մինչև 17:00-ը։