Թբիլիսիում բողոքի ցույցը շարունակվում է։
NewsGeorgia-ն հայտնում է, որ ցուցարարներն առավոտյան հավաքվել են Ճավճավաձեի փողոցում՝ Թբիլիսիի համալսարանի առաջին մասնաշենքի դիմաց։
Ոստիկանության հետ բախումներ մինչ այդ պահը չեն գրանցվել։
Ցուցարարները փակել են Ճավճավաձե քաղաքի կենտրոնական փողոցը և խարույկներ վառել տարածքում։
Ակցիան շարունակելու համար հանրահավաքի մասնակիցները միմյանց սնունդ են մատակարարում։ Անվադողերեն բերվել ցույցի վայր։
Ակցիայի կապակցությամբ պողոտայում դադարեցվել է երթեւեկությունը, կենտրոնական մի շարք փողոցներում խցանումներ են։ Տարածք են տեղակայվել ոստիկանության հատուկ ուժեր։
Գիշերվա ընթացքում Խորհրդարանի տարածքից Օպերայիշենքի ուղղությամբ շարժվել են ոստիկանության հատուկ նշանակության ստորաբաժանումները, և ցույցերի մասնակիցներին նախազգուշացում է տրվել։ Ոստիկաններին ուղեկցել են զրահամեքենաներ։ Իրավապահները շարժվում են Ճավճավաձեի փողոցով, որտեղ ցուցարարները ինքնաբուխ բարիկադներ են տեղադրել։
Ռուսթավելի պողոտան և Լագիձեի փողոցը նույնպես շրջափակված են ոստիկաններով: Բացի այդ, Ազատության հրապարակը հսկողության տակ է վերցրել ՆԳՆ հատուկ հանձնարարությունների վարչության աշխատակիցները, ինչպես նաև հատուկ տեխնիկա։
Հետևեք մեզ նաև Տելեգրամում։