Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

Տեսանյութ. Ես անձամբ Ցեղասպանության զոհ դարձած ընտանիքի անդամ եմ. Մարության

Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում անդրադարձել է Հայոց ցեղասպանության մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին:

«Տարօրինակ են Փաշինյանի հարցերը, թե ինչ է եղել, և ինչու է եղել Հայոց ցեղասպանությունը։ Մեզ ցեղասպանել են միայն այն պատճառով, որ հայ ենք։ Եթե կառավարության ղեկավարը նման հարցեր է տալիս, ավտոմատ կերպով մեզ չհամակրող կառավարությունների համար հայտարարություն է այն բանի մասին, թե ինչ է եղել ընդհանրապես։ Այս ամեն ինչը կարող է վատ անդրադարձ ունենալ այս ամբողջ պատմության, պայքարի վրա։ Ես անձամբ Ցեղասպանության զոհ դարձած ընտանիքի անդամ եմ»,- նշում է Մարությանը։

Հայտնենք որ, Փաշինյանը Ցեղասպանության մասին ասել է. ՛« Պետք է հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու է տեղի ունեցել, ինչպես ենք դա ընկալել, ում միջոցով ենք ընկալել»:

Մանրամասները՝ տեսանյութում։