Տեսանյութ. գյուղմթերք տեղափոխող հայկական հարյուրավոր բեռնատարներ Վերին Լարսից հետ են գալիս

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տեղեկացնում է.
Մեր տեղեկություններով՝ Վերին Լարսի անցակետից գյուղմթերքով, սալորով, դեղձով, խաղողով բեռնված հարյուրավոր մեքենաներ ետ են վերադառնում:
Բեռնափոխադրողներն ահազանգում են, որ իրենց չի տրվում հստակ պատճառաբանություն, խոսվում է բուսասանիտարիայի հետ կապված ինչ-որ խնդիրների մասին:
Այս ամենի հետևանքով հսկայական վնասներ են կրում գյուղացիները, գյուղատնտեսությամբ զբաղվողները:
Նշեմ, որ այլ ապրանքներով բեռնված բեռնատարները ևս ենթարկվում են մանրակրկիտ զննման, ինչի հետևանքով խոչընդոտվում է վերջիններիս մուտքը Ռուսաստանի Դաշնություն:
Մասնավորապես, խնդիրների են բախվում շինանյութ փոխադրող մեքենաները, ինչն աննախադեպ է այս ոլորտի պարագայում:
Բազմաթիվ բեռնատարներ անորոշության մեջ դեռևս սպասում են որոշմանը:
Ինչպես միշտ, պատկան մարմինների կողմից չկա համապատասխան արձագանք, գործողություններ:
Ակնհայտ է, որ խնդիրը միայն տնտեսական չէ, ունի քաղաքական ենթատեքստ
Շնորհավոր «Թրամփի ճանապարհ»:
