Առանց պատմական անցյալի ու պատմական հայրենիքի, ես ապրելու և ստեղծագործելու իմաստ չեմ տեսնում. աշխարհահռչակ, վիրտուոզ ջութակահար Սերգեյ Խաչատրյանի համարձակ խոսքը՝ երևանյան բեմից։
Իսկ ինչո՞ւ են մեր մյուս արվեստագետները լռում, նշանակում է՝ հա՞շտ են այն ամենի հետ, ինչ կատարվում է իրենց հայրենիքի հետ։
4 տարի է սպասում ենք, որ ՀՀ ժողովրդական արտիստները վերաբերմունք հայտնեն՝ Արցախի հանձնմանը կո՞ղմ են, թե դեմ, Հայաստանը պատառ-պատառ Ադրբեջանին տալուն կո՞ղմ են, թե դեմ։ Ի վերջո, նրանց մեծ մասն այսօրվա իշխանության կողմից կասկածի տակ առնվող Հայոց ցեղասպանթյունից փրկված ու Պատմական Հայաստանից գաղթած հայերի սերունդ է։ Ինչո՞ւ չեն խոսում՝ իսկապես Հայոց ցեղասպանություն չի՞ եղել, Պատմական Հայաստանն էլ պետք է մոռանա՞լ։
Իսկ նրանցից 3 անգամ տարիքով փոքր Սերգեյ Խաչատրյանը չի վախենում ոչ մեկից ու իր կարծիքն է հայտնում երևանյան բեմից։
Նա իր համարձակ խոսքն արտահայտել է Նարեկացու «Հավուն-հավունը» նվագելուց առաջ։