Շաբաթ, 1 Օգոստոս, 2026

Չեխիան Ռուսաստանում իր դեսպանին հետ է կանչել, ո՞վ է նոր թեկնածուն

Չեխիան պաշտոնապես հետ է կանչել Ռուսաստանում իր դեսպան Վիտեսլավ Պիվոնկային. տեղեկություն է տարածել Radio Prague International-ը։

Աղբյուրը, վկայակոչելով երկրի արտգործնախարար Յան Լիպավսկուն, նշում է, որ հենց որ համապատասխան թեկնածու գտնվի, նա դիվանագիտական ​​գործունեություն կսկսի նշված երկրում։

Հայտնի է դարձել, որ Վ.Պիվոնկան երկիրը լքել է 2022 թվականի վերջին, ինչից  հետո պաշտոնական Պրահան դիվանագիտական ​​ներկայացուցիչ չի ուղարկել Ռուսաստան։

Վիտեսլավ Պիվոնկային պաշտոնից հետ կանչելու որոշումը պաշտոնապես կայացվել է այսօր։

 Անցյալ տարվա սեպտեմբերին Չեխիայի արտգործնախարար Յան Լիպավսկին ընդգծեց  Մոսկվա դեսպան ուղարկելու կարևորությունը։

Ըստ տեղեկությունների՝ այս պաշտոնի թեկնածուներից մեկը պաշտպանության նախկին փոխնախարար Դանիել Կոստովալն է։