Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Տեղ համայնքի բնակիչները չեն կարողանում օգտագործել սեփականության իրավունքով իրենց պատկանող հողատարածքները

Ադրբեջանական զինված ծառայողները անօրինական ներկայությամբ ու ներխուժումներով անելանելի վիճակ են ստեղծել Հայաստանի Տեղ համայնքի բնակիչների համար:

«Թաթոյան» հիմնադրամից հայտնում են, որ բացի խաթարված անվտանգությունից, մարդիկ չեն կարողանում օգտագործել սեփականության իրավունքով իրենց պատկանող հողատարածքները:

Տեղ համայնքում հանդիպումներ ենք ունեցել բնակիչների հետ, արձանագրել ենք բողոքները և նրանց իրավունքների խախտումները։

Հավաքված ապացույցների առնչությամբ կատարվում են ամփոփման աշխատանքներ: