Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Տեղեկությունը կեղծ է. Բերձորի միջանցքը չի բացվել

Սոցիալական մեդիայում տարածվող տեղեկությունը, ըստ որի Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը բացվել է, կեղծ է: Այս մասին հայտնում են ԱՀ տեղեկատվական շտաբից:

Ադրբեջանը շարունակում է բնապահպանական պատրվակով Արցախի շրջափակումը:

Տեղեկացնում ենք նաև, որ ճանապարհի բացման դեպքում կտարածվի պաշտոնական հաղորդագրություն:

Խնդրում ենք տուրք չտալ ապատեղեկատվությանը: