Հինգշաբթի, Ապրիլի 23, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Տաթևիկ Ռևազյանի ամուսնու արկածները ՀՀ Քաղավիացիայի կոմիտեում

10/02/2021
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայաստանի Հանրապետության նոր ժամանակների պետական պաշտոնյաներից Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ, Կոպենհագենից Երեւան տեղափոխված Տաթեւիկ Ռեւազյանը պետական համակարգի քանդման հարցում ամենամեծ «ներդրումն» ունեցած անձանցից է: Նրա պաշտոնավարման առաջին օրերից արդեն ոլորտի հին, փորձառու մասնագետների մի մեծ խումբ հեռացավ համակարգից: Հետագայում շատ փառաբանեցին, որ բյուջետային ավիաընկերություն՝ լոուքոստ բերեց Հայաստան․ «Ռենէյրը»։ Սակայն անսպասելիորեն հայաստանյան ավիաընկերությունները հայտնվեցին Եվրամիության սեւ ցուցակում եւ զրկվեցին Եվրոպա եւ այլուր թռչելու իրավունքից, ու դա՝ Քաղավիացիայի կոմիտեի մեղքով։ Հետո Տաթեւիկ Ռեւազյանը հղիացավ, մեկնեց իր հարազատ Դանիա, այնտեղ երեխա ունեցավ, եւ թվում էր, թե այլեւս չի վերադառնա Հայաստան, սակայն վերադարձավ։

Հիմա տեւական ժամանակ է՝ կոմիտեում բուռն գործունեություն է ծավալում Տաթեւիկի ամուսինը, ով այնքան հեռու է ավիացիայից, որքան Հայաստանը՝ Կոպենհագենից: Նրանք՝ ընտանյոք հանդերձ, բնակվում էին հենց կոմիտեի շենքում։ Մեր տեղեկություններով, ամուսինը շրջում էր քաղավիացիայի վարչական տարածքում, ելումուտ անում այնպիսի վայրեր, որտեղ մուտքի իրավունք ունեն սահմանափակ թվով աշխատակիցներ։ Քաղավիացիայի կոմիտեի նախագահի անունից բանակցություններ էր վարում ավիաչվերթներ, բեռնափոխադրումներ իրականացնող ընկերությունների հետ, ճշգրտում, շտկում եւ որոշ դեպքերում անգամ ցուցումներ տալիս ավիաընկերություններին: Մոտ մեկ ամիս, եթե ոչ ավելի, պետական պաշտոնյայի՝ Տաթեւիկ Ռեւազյանի աշխատավայրը դարձել էր ընտանիքի համար կեցավայր:

Տաթեւիկն ամուսնու եւ երեխայի հետ, էլ չենք ասում երեխայի դայակի մասին, քնում եւ արթնանում էին աշխատավայրում: Գուցե նոր ժամանակներում նորմալ է, որ պետական պաշտոնյան գերադասում է աշխատասենյակն իր բնակարանից, գուցե որոշ դեպքերում աշխատավայրի պայմաններն ավելի՞ հաճելի են, քան տան պայմանները։ Ո՞վ իմանա… Սակայն այս փաստը, մեղմ ասած, զարմանք էր առաջացրել աշխատակիցների մոտ, իսկ Տաթեւիկի ամուսնու պահվածքը տարօրինակ էր թվացել չվերթներ իրականացնող ավիաընկերությունների անձնակազմերին: Հետաքրքիր է, Կոպենհագենի իշխանությունների համար ընդունելի կլինե՞ր այն փաստը, որ իրենց երկրի ավիացիոն իշխանության ղեկավարն ամուսնու հետ բնակվեր աշխատավայրում, իսկ ամուսինն էլ երկրում հաստատված ռազմական դրության պայմաններում, պատերազմական թեժ գործողությունների ժամանակ ազատ ելումուտ աներ արգելված գոտիներ, տնային շորերով «ֆռֆռար» հիմնարկում եւ կարգադրություններ աներ: Հարյուրավոր մարդիկ մոտ 1 ամիս շարունակ ականատես են եղել այս ամենին:

«Հրապարակ»

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Mediaport-ն ամփոփում է հարցման արդյունքները

Հաջորդ գրառումը

Հայաստանում ՌԴ դեսպանի բացահայտումը. Պուտինը մեր գերիների հարցով է զբաղվում, իսկ դավաճան Նիկոլը խաբում է հասարակությանը (լուսանկար)

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ադրբեջանի վարած քաղաքականությունը միտված է Արցախի հայկական պատմամշակութային ներկայության հետևողական վերացմանը. «ՀայաՔվե»

23/04/2026
Նորություններ

Եթե ընտրության չգնաս քեզ կզորակոչեն Դոնբաս․ «Հոդված 3» ակումբի և «Հանուն հավասար իրավունքների» գաղափարը. Դավիթ Գալստյան

23/04/2026
Նորություններ

8-հոգանոց ՔՊ-ական անձնակազմը չէր կարող տալ անաչառ գնահատական. Սեյրան Օհանյանը` 44–օրյայի զեկույցի մասին

23/04/2026
Նորություններ

Անհետ կորած զինծառայողների հարազատները կրկին Ազգային ժողովի մոտ են. իրավիճակը լարվեց

23/04/2026
Հաջորդ գրառումը

Հայաստանում ՌԴ դեսպանի բացահայտումը. Պուտինը մեր գերիների հարցով է զբաղվում, իսկ դավաճան Նիկոլը խաբում է հասարակությանը (լուսանկար)

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

ՔՊ-ն դպրոցների տնօրինություններին տվել է ցուցումներ՝ ապահովելու ուսուցիչների ներկայությունը համերգին․ «Ականատես»

22/04/2026

«Ականատես» դիտորդական առաքելությունն արձանագրություն է հրապարակել, ըստ որի քաղաքական լծակների կիրառվել Գյումրու Վարդանանց հրապարակում տեղի է ունեցել «Խաղաղության ձայնը» երաժշտական...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

2018 թվականին վարչապետի պաշտոնում առաջադրվելն իմ ամենամեծ սխալն էր. Սերժ Սարգսյան

23/04/2026

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն իր հրաժարականի ութամյակի կապակցությամբ հայտարարություն է արել. Սիրելի՛ ժողովուրդ, Ես ձեզ դիմում եմ ոչ որպես...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Օնիկ Գասպարյանին շատ վաղուց եմ ճանաչում. իմ հեղինակությամբ և անունով եմ ասում՝ նա մեր բանակի ամենաքաջ սպաներից մեկն է. Հայկ Նահապետյան

20/04/2026

Ես համաձայն եմ իր գնահատականի հետ, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը՝ անդրադառնալով ԳՇ նախկին պետ Օնիկ...

ԿարդալDetails
18 Օգոստոսի, 2023

Կաթիդ փարան չմոռնաս, մամա

18/08/2023

ՎԱՀԵ ՀԱՅԿ Վահե Հայկը (1896, Խարբերդ- 1983, Ֆրեզնո) ամերիկահայ առաջին սերնդի ազնվական գրողներից է: Նրա անունը օրերս անսպասելիորեն հնչեց Ստեփանակերտից,...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական