Այս մասին գրում է «360» հեռուստաալիքը։
Ռուսաստանի Դաշնության և Վրաստանի սահմանին մի քանի հարյուր բեռնատար է կուտակվել, քանի որ ձնահոսքերի վտանգի պատճառով այն փակ է մուտքի և ելքի համար: Ըստ աղբյուրի, ծեծկռտուքի արդյունքում բեռնափոխադրողներից մեկը, ենթադրաբար, թուրքական ծագմամբ, սպանել է հայ վարորդի: Նախնական տեղեկություններով՝ վարորդների միջեւ բախումն առաջացել է չեզոք գոտում՝ ռազմավարական ճանապարհի սահմանային անցակետի մոտ։ Դեպքի վայր են մեկնել վրացի քննիչները: Հյուսիսային Օսիայի հարցերով Ռուսաստանի Դաշնության ԱԴS սահմանային վարչությունը չի հաստատել, բայց չի հերքել նաև այս տեղեկությունը:




