Կիրակի, 2 Օգոստոս, 2026

Վրաստանի նախագահը հայերեն շնորհավորել է վիրահայերին՝ Սուրբ Ծննդյան առիթով

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Հայ առաքելական եկեղեցուն և Վիրահայոց թեմին շնորհավորել է Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ, գրում է aliq.ge-ն:

«Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ սրտանց շնորհավորում եմ Հայ առաքելական եկեղեցուն և նրա ծխականներին աշխարհի բոլոր ծայրերում, հատկապես Վրաստանում բնակվող մեր հայազգի քաղաքացիներին։

Նրանց հետ շնորհավորում եմ նաև այն ​​դավանանքների ներկայացուցիչներին, ովքեր այսօր նշում են Տիրոջ Ավետումը։ Միանում եմ ձեր ուրախությանը և մաղթում խաղաղություն, առողջություն և բարեկեցություն»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նախագահը: