Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Վրաստանի կառավարությունը պատրաստվում է ուղղափառությունը պետական ​​կրոն հռչակել

Վրաստանի կառավարությունը պատրաստվում է ուղղափառությունը երկրի պետական ​​կրոն հռչակել։

Ինչպես հաղորդում է 1tv.ge -ն, այս մասին ասել է Վրաստանի պատրիարքարանի ներկայացուցիչ Անդրիա Ջագմաիձեն։

«Այս քայլն ուղղված է հասարակության մեջ եկեղեցու դերի բարձրացմանը, ինչպես նաև ազգային և բարոյական արժեքների պաշտպանությանը. Առաջարկը եկել է կառավարությունից և ուղղված է եկեղեցու սոցիալական նշանակությունը բարձրացնելուն։ Մենք էլ ունենք մի քանի առաջարկներ, բայց մտածում ենք քննարկումների արդյունքներով ներկայացնել», – ասել է Անդրիա Ջագմաիձեն։

Նրա խոսքով, այս հարցը կքննարկվի օգոստոսի 29-ին կայանալիք պատրիարքարանի նիստում։