Ուրբաթ, Մայիսի 8, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Վստահ եմ՝ արհեստական բանականությունը չէր անի այն, ինչ անում է մարդկային բանականությունը. նախագահ Արմեն Սարգսյանն անդրադարձել է Ադրբեջանի հրահրած ռազմական վերջին գործողություններին

29/09/2020
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Ես հասկանում եմ, որ պետք է խոսենք արհեստական բանականությունից, և թե ինչպես տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտն ու արհեստական բանականությունը կարող են փոխել մեր կյանքը, այդ թվում և՝ ֆինանսական և տնտեսական կյանքը: Սակայն նախքան արհեստական բանականության մասին խոսելը կուզեի անդրադառնալ բնական բանականությանը կամ դրա բացակայությանը,– այսօր մեկնարկած՝ իտալական Milano Finanza Digital Week հեղինակավոր համաժողովում հանդես գալով բացման խոսքով՝ հայտարարել է Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը: –Դուք նախաբանում նշեցիք Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության մասին: Ես չեմ կարող այսօր շրջանցել այս թեման, քանի որ ինչպես գուցե արդեն լսել եք, կիրակի առավոտյան ադրբեջանական կողմը հրետակոծել և լայնամասշտաբ պատերազմ, ռազմական ակտիվություն ու հարձակումներ է սկսել Արցախի Հանրապետության սահմանին: Այսօր ադրբեջանական կողմը հրետակոծել է անգամ մի շարք գյուղեր Հայաստանի տարածքում: Այստեղ ես ցանկանում եմ դիմել մարդկային, այլ ոչ թե արհեստական բանականությանը: Վստահ եմ՝ արհեստական բանականությունը չէր անի այն, ինչ անում է մարդկային բանականությունը: Կարծում եմ՝ թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը և թե՛ Թուրքիան, որն Ադրբեջանի թիկունքում է, տուժել են կորոնավիրուսից և ապագայում դրա պատճառով շատ ավելի են տուժելու: Եվ մինչ մենք բոլորս պայքարում ենք համավարակի դեմ, նրանք նոր պատերազմ են հրահրում: Արհեստական բանականությունը կհաշվարկեր և գուցե ապագայում ունենար հոգու և մարդկության տարրեր՝ չանելու սա: Սակայն մարդիկ դիմում են նման քայլերի:

Սա հին վեճ է, որը 30 + 70 տարվա պատմություն ունի: 30-ը Հայաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ժամանակահատվածն է: Իսկ 70-ն այն ժամանակն է, երբ խորհրդային առաջնորդ Իոսիֆ Ստալինն այդ պատմական հայկական տարածքը տվեց Ադրբեջանին, և այն դարձավ Ադրբեջանական ԽՍՀ մաս: Մինչդեռ մշտական բնակչության բացարձակ մեծամասնությունը թե՛ այն ժամանակ, թե՛ հիմա հայեր են: Սա պատմական հայկական տարածք է՝ իր թագավորներով լինելով հազարամյակների հայկական պատմության մի մասը:

Մարդկային բանականությունը մեզ կասի, իսկ արհեստական բանականությունը կհաստատի, որ կա վեճերի միայն մեկ լուծում: Դա երկխոսությունն է: Լեռնային Ղարաբաղի պարագայում կա երկխոսության հարթակ՝ ԵԱՀԿ Մինսկի խումբն իր համանախագահներով, որոնք են՝ Ռուսաստանը, Ֆրանսիան և Միացյալ Նահանգները: Երկխոսությունը մի կողմ դնելը և փորձելը՝ ցույց տալ, թե հարցը կարելի է լուծել ուժի միջոցով, որևէ հեռանկար չունի: Հայերը երբեք չեն հանձնվի:

Այս հակամարտությունն այսօր տարբերվում է նրանից, ինչ ունեինք նախկինում, տարբերվում է նախորդ միջադեպերից, քանի որ Թուրքիան շատ ակտիվ դերակատարում է ստանձնել հակամարտությունում: Նա ոչ միայն ռազմական տեխնիկա է մատակարարում, այլև խորհրդատուներ, վարձկաններ, էլեկտրոնային սարքավորումներ, ընդհուպ դրոններ և հրթիռներ, ու անգամ F-16 կործանիչներ: Սա ապշեցնող է, քանի որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ երկիր է, և մենք ակնկալում ենք, որ միջազգային հանրությունը կդատապարտի սա:

Հայերի համար սա բացարձակ անընդունելի է: Աներկբա է, որ հայերը երբեք չեն հանձնվի, Լեռնային Ղարաբաղը պաշտպանվելու է Արցախի Հանրապետության բնակչության և համայն հայության կողմից մի պարզ պատճառով. Թուրքիայի գործոնի ավելացումն այս հակամարտությանը, հաշվի առնելով, որ այդ երկիրը բացեիբաց է իր աջակցությունը տրամադրում, մեզ տանում է 100 տարի ետ, երբ Օսմանյան կայսրությունում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանությունը: Այն ժամանակ Օսմանյան կայսրությունը փորձեց արդարացում գտնել՝ ասելով, թե համաշխարհային պատերազմ էր, հայերը, հույները քրիստոնյաներ էին, անհնազանդ էին, այդ իսկ պատճառով եկեք ոչնչացնենք նրանց: Սա, իհարկե, բացարձակ անհեթեթություն է: Հայերը Օսմանյան կայսրության լավ քաղաքացիներ էին, ապրում էին շատ վայրերում, այդ թվում և՝ Ստամբուլում: Նրանք խորհրդարանի անդամ էին: Մինչդեռ անգամ հայ պատգամավորները սպանվեցին: Այն ժամանակ արդարացումն Առաջին համաշխարհային պատերազմն էր կամ այն, որ նրանք քրիստոնյաներ են: Այժմ արդարացումն այն է, թե՝ «Ադրբեջանը մեր եղբայրն է, մենք էթնիկ նույն ազգն ենք» և այլն: Սա միջնադարյան մոտեցում է: Ինչպե՞ս կարելի է աշխարհում պատերազմ սկսել՝ մտածելով, թե էթնիկ առումով կապված եք:

Ինչպե՞ս կարելի է աշխարհում արտաքին և ռազմական քաղաքականությունը վարել՝ հիմնվելով էթնիկ պատկանելության վրա»:

Հայաստանի նախագահն ընդգծել է, որ խնդրի կարգավորումը ոչ բանական ճանապարհից՝ պատերազմից անհրաժեշտ է բերել ավելի բանական տարբերակի, որը երկխոսությունն է:

Դիմելով համաժողովի մասնակիցներին և վերադառնալով քննարկվող թեմային՝ նախագահ Արմեն Սարգսյանն ասել է. «Դուք պետք է ըմբռնումով մոտենաք, քանի որ ես չէի կարող չխոսել այս մասին, քանի որ այսօր մարդիկ են մահանում: Ադրբեջանցիները թիրախավորում են կարմիր խաչով մեքենաները, որտեղ վիրավորներն են կամ քաղաքացիական բնակչության ներկայացուցիչներ: Սա անմարդկային արարք է: Հուսով եմ, որ 50 տարի անց գուցե արհեստական բանականությունը կսովորեցնի մարդկանց լինել ավելի մարդկային»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Թշնամին քաղաքացիական ավտոբուս է խոցել. մեկնաբանում է Արծրուն Հովհաննիսյանը

Հաջորդ գրառումը

«Միշտ զգացել եմ, որ պարտք եմ կյանքի ու իմ ժողովրդի պատմության դրամատիզմին»

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը և 9 նախարարներն արձակուրդ են գնում, որպեսզի Քպ-ի քարոզարշավն անեն

08/05/2026
Հրապարակախոսություն

Պետք է հաղթի առողջ բանականությունը. Արտակ Զաքարյան

08/05/2026
Նորություններ

Ռուսաստանի ԱԳՆ հերթական նվերը հայ «հիբրիդոլոգներին» եւ Նիկոլ Փաշինյանին. Հակոբ Բադալյան

08/05/2026
Նորություններ

Իրավապահները խուզարկում են «Ուժեղ Հայաստան» կուսակցության Մարալիկ քաղաքի տարածքային գրասենյակը

08/05/2026
Հաջորդ գրառումը

«Միշտ զգացել եմ, որ պարտք եմ կյանքի ու իմ ժողովրդի պատմության դրամատիզմին»

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Կասկածելի հանգամանքներում հանկարծամահ է եղել Գևորգ Մելքոնյանը. Ռոման Երիցյան

07/05/2026

Երեկ առավոտյան տեղեկացա պաշտպանյալիս՝ Գևորգ Մելքոնյանի կասկածելի հանգամանքներում հանկարծամահ լինելու մասին։ Գևորգ Մելքոնյանն այն անձն էր, ով ռուս բլոգեր Յուլիա...

ԿարդալDetails
Նորություններ

Շատ ուշադրություն չդարձնեք վարչապետի ասածներին. նա Չինաստանից հալյուցինացիա առաջացնող սունկ է բերել, ուտում է. Սամվել Կարապետյան

07/05/2026

«Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանն այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց՝ Նիկոլ Փաշինյանը հալյուցինոգեն սնկեր է ուտում։ Անդրադառնալով իր հասցեին...

ԿարդալDetails
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
ԿԱՐԵՎՈՐԸ

Մեզ սպասվում են լուրջ ցնցումներ, շատ լուրջ. Արման Աբովյան

07/05/2026

Եկեք խոսենք բաց ու անկեղծ. մեզ սպասվում են լուրջ ցնցումներ։ Շատ լուրջ։ Դատեք ինքներդ։ Հայաստանի իշխանությունները գիտակցաբար (շատ կարևոր է...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

«Ռոբերտ Քոչարյան. Ինչպես որ կամ» մեծ ֆիլմը՝ ամբողջությամբ

07/05/2026

«Ռոբերտ Քոչարյան. Ինչպես որ կամ». ֆիլմ՝ անցած ճանապարհի, կյանքի սկզբունքների և ապագայի տեսլականի մասին

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական