Կիրակի, 26 Հուլիս, 2026

«Վիկտոր Հյուգո, Գրչի Առեվտրական»

Հաղորդավար Աիդա Ներսիսյանի ՖԲ էջից, –

Աշխարհի ամենակարճ պատմվածքի (6 բառով) հեղինակի անունը հայտնի է բոլորին՝ Էռնեստ Հեմինգուեյ:

Իսկ ո՞վ է ամենակարճ նամակի հեղինակը:

Ասում են, Վիկտոր Հյուգոն բնավորությամբ չափազանց վճռական է եղել: Որպեսզի ինքն իրեն ստիպի ժամանակին ավարտել «Թշվառները» վեպը, քանի որ հրատարակչության հետ նախնական պայմանավորվածություն է ունեցել, նա կտրել է գլխի մազերի և մորուքի կեսը ու մկրատը դուրս նետել: Այդպիսով, ստիպել է իրեն տնից դուրս չգալ այնքան ժամանակ, մինչև մազերը աճեն: Այդ ընթացքում հասցրել է վեպն ավարտել: Եվ երբ գիրքը լույս է տեսել, իմանալու համար ինչպե՞ս է  ընթանում վաճառքը, հրատարակչին ուղարկել է բացիկ՝ ❓նշանով: Հրատարակիչն էլ՝ առանց երկար մտածելու, մեկ ուրիշ բացիկով նրան պատասխանել է՝ ❗️

Մեկ այլ իրական  դեպք՝ դպրոցական տարիների իմ սիրելի գրողի կյանքից:

Մի անգամ՝ Պրուսիա մեկնելիս, հարցաթերթիկ լրացնող ոստիկանը Հյուգոյին հարցրել է.

– Ինչո՞վ եք զբաղվում:

– Գրում եմ,-պատասխանել է գրողը:

– Ես Ձեզ հարցնում եմ՝ ինչո՞վ եք վաստակում Ձեր օրվա ապրուստը:

– Գրչով,- հանգիստ պատասխանել է գրողը:

– Ուրեմն, այդպես էլ կգրեմ՝ «Վիկտոր Հյուգո, գրչի առևտրական»:

ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՄ «գրչի առևտրականներին», գրական աշխարհի ընկերներիս Գրողների միջազգային օրվա կապակցությամբ: