Թուրքիայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 18 342-ի։ Փետրվարի 10-ին նոր տվյալները ներկայացրել է Թուրքիայի Արտակարգ իրավիճակների կառավարական վարչությունը։
«Վերջին տվյալներով՝ զոհվել է 18 342 քաղաքացի, 74 242 մարդ տուժել է։ Աղետի շրջաններից տարհանվել է 75 780 մարդ»,- տեղեկացրել է վարչությունը։