Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Խաղաղության ցանկացած համաձայնագիր պետք է ներառի Հայաստանի տարածքային ամբողջականությունը

Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը նոր զեկույց է պատրաստել Հայաստանի հետ ԵՄ հարաբերությունների վերաբերյալ, որում կոչ է արվում Ադրբեջանին դուրս բերել զորքերը Հայաստանի տարածքից։

Շեշտում է, որ խաղաղության ցանկացած համաձայնագիր պետք է ներառի Հայաստանի տարածքային ամբողջականությունը, իրավունքները և Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության անվտանգությունը, փախստականների և ներքին տեղահանվածների արագ ու անվտանգ վերադարձը՝ իրենց տներ։

Եվրախորհրդարանը նաև «գովում է Հայաստանի կատարած աշխատանքը ժողովրդավարական բարեփոխումների ուղղությամբ, որոնց արդյունքում Հայաստանը դարձել է տարածաշրջանում ժողովրդավարության առաջատարը»։

Ըստ ամենայնի՝ Հայաստանը դեռևս ընկալվում է որպես «ժողովրդավարության բաստիոն»։