Ուրբաթ, Հուլիսի 10, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Վարդան Ղուկասյանին պաշտոնազրկելու օպերացիան վերջնականացվում է. «Ժողովուրդ»

06/10/2025
- ԿԱՐԵՎՈՐԸ, Մամուլի տեսություն, Նորություններ

Armlur.am-ը գրում է. «ArmLur.am-ի՝ իրավապահ համակարգին մոտ կանգնած բացառիկ աղբյուրները հաղորդում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը արդեն հանձնարարել է մշակել Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին պաշտոնից հեռացնելու սցենար։

Ըստ նույն աղբյուրների՝ վարչապետը պահանջել է գտնել ցանկացած իրավական ձևակերպում, որով հնարավոր կլինի անվավեր ճանաչել Ղուկասյանի ընտրությունը։ Փաշինյանի մտադրությունն է ակտիվացնել «ընտրակաշառքի» թեման և այդ հիմքով հակաքաղաքապետական գործընթաց սկսել։ Սակայն իրավապահ համակարգում նույնիսկ նշում են՝ նման նախադեպ պարզապես գոյություն չունի, ընտրությունը կայացել է, քաղաքապետը ընտրվել է, ուստի պարզ չէ, թե ինչպես պետք է կյանքի կոչվի վարչապետի քաղաքական հրահանգը։

ArmLur.am-ի տեղեկություններով՝ իշխանական վերնախավում քննարկվում է նաև Ղուկասյանի դեմ հարուցված քրեական գործերից մեկը «թեժացնելու» տարբերակը՝ նրան նույնիսկ կալանավորելու հնարավորությամբ։ Թիրախը պարզ է․ թույլ չտալ, որ Գյումրու ղեկավարն իր քննադատական հայտարարություններով շարունակի ազդել հասարակական տրամադրությունների վրա։
Թեև հրապարակավ ներկայացվում է, թե Վարդան Ղուկասյանին ուզում են հեռացնել՝ ռուսամետ հայտարարությունների և միութենական կազմ մտնելու գաղափարի և ՀՀ ինքնիշխանության դեմ խոսելու պատճառով, սակայն իրական պատճառը նրա բաց, անզիջում քննադատությունն է Փաշինյանի և ՔՊ-ի հասցեին։

Գյումրու քաղաքապետի խոսքը լսելի է ոչ միայն երկրորդ քաղաքում, այլև մայրաքաղաքում։ Նրա վերջին հարցազրույցները, վարչապետին ուղղված 50-ից ավելի նամակները և հրապարակային դժգոհությունները իշխանության կողմից ընկալվել են որպես «անթույլատրելի համարձակություն»։

Ինչպես նկատում են ArmLur.am-ի աղբյուրները, եթե անգամ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը հարցազրույց տալու համար դատապարտվել է երկու տարվա ազատազրկման, ապա դժվար չէ կռահել՝ ինչ կարող է սպասել Վարդան Ղուկասյանին իր համարձակ հայտարարություններից հետո»։

Նախորդ գրառումը

Ինքնասպանություն է գործել «Պրավդա» հրատարակչության նախկին տնօրենը

Հաջորդ գրառումը

Փաշինյանը մոբիլիզացնում է քահանաներին. հին պլանը` նոր խաղացողներով. «Ժողովուրդ»

Համանման Հոդվածներ

Նորություններ

Եթե ես արժանի էի մեր ձևով եկեղեցուն պաշտպանելու համար կալանքի և բանտային խցում կալանքը կրելու,  ես դրա համար հպարտ եմ. Սամվել Կարապետյան

09/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Արեգնազ Մանուկյանը երկու ամսով կալանավորվեց

09/07/2026
Նորություններ

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն իր զորակցությունն է հայտնում Գագիկ Ծառուկյանին

09/07/2026
Նորություններ

Սամվել Կարապետյանի տնային կալանքը 2 ամսով երկարացվեց

09/07/2026
Հաջորդ գրառումը

Փաշինյանը մոբիլիզացնում է քահանաներին. հին պլանը` նոր խաղացողներով. «Ժողովուրդ»

Լրահոս

Կամո Հայրապետյան․ «Ռուսական հասարակությանը ինտեգրվելը սպառնալիք չէ, եթե պահպանում ես ազգային ինքնությունդ։ Երազում եմ այնպիսի Հայաստան, որտեղ յուրաքանչյուր հայ ցանկանա վերադառնալ»

10/07/2026

Հարցազրույց Արմավիրի քաղաքային դումայի պատգամավոր, գործարար, բարեգործ եւ Ռուսաստանի հայերի միության Կրասնոդարի երկրամասային բաժանմունքի նախագահ ԿԱՄՈ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ հետ  Կամո Հայրապետյանը...

Ծաղկունքից մինչեւ միջազգային հեղինակավոր հարթակներ

10/07/2026

Յուրա Սարգսյան. նա հայկական խոհանոցը վերածեց  ազգային այցեքարտի Կան մարդիկ, որոնց անունը վաղուց արդեն դուրս է եկել իրենց մասնագիտության շրջանակներից:...

Կարեն Կոռնիենկո. Երաժշտության, գեղեցկության եւ հայ ծագման մասին

10/07/2026

ԵՐԵՎԱՆ-ՄՈՍԿՎԱ - Կարեն Սերգեյի Կոռնիենկոն (ծնվ. 1974, Աստրախան) ռուս դաշնակահար է, երաժշտական փոխադրումների հեղինակ: Ավարտել է Դնեպրոպետրովսկի երաժշտական դպրոցը: 15...

Կորյուն Բաղդասարյանի գիրքը` ռուսերեն

10/07/2026

Կորյուն Բաղդասարյանի «Քոլագիր» արձակ ժողովածուին «Ազգն» անդրադարձ արել է: Գրքի պատմվածքները եւ մի անտիպ վիպակ ռուսերենով «Печать судьбы» վերնագրով Մասկվայում...

Գույժ. Էլինա Գրիգորյան (1964-2026)

10/07/2026

Պետերբուրգաբնակ գեղանկարիչ, գծանկարիչ, տիկնիկագործ եւ խեցեգործ Էլինա Գրիգորյանի ինքնատիպ գեղարվեստական աշխարհում միահյուսվել են հեքիաթային պատկերացումները, քրիստոնեական խորհրդաբանությունն ու արեւելյան գունային...

«Հրաշքից մեկ քայլ». ՀՈՎԻԿ ՍԱՔԱՆՅԱՆ

10/07/2026

Հիպնոս, բժիշկ, հոգեթերապեւտ, էքստրասենս, հիպնոսողների միջազգային մրցույթի «Ոսկե ձեռքեր» մրցանակակիր: 1990 թ.-ին Հոլանդիայում նրա ելույթները Էքստրասենսների ֆեդերացիայի կողմից բարձր գնահատականի արժանացան,...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական