Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

Վան Դամը մեղադրվում է 5 ռումինուհու նկատմամբ սեռական ոտնձգություն կատարելու մեջ

Ամերիկացի դերասան Ժան Կլոդ Վան Դամը Ռումինիայում մարդկանց թրաֆիքինգի քրեական գործով մեղադրյալ է դարձել, հայտնում է Hotnews պորտալը։

Հանցավոր ցանցի կազմակերպիչը համարվում է ռումինացի գործարար Մորել Բոլը, ոչ առևտրային կազմակերպության (NPO) EuroDemos-ի նախագահ և Kasta Morrely մոդելային գործակալության սեփականատերը, ով կալանավորվել է 2022 թվականի նոյեմբերին՝ անչափահասների թրաֆիքինգի մեղադրանքով։


Նշվում է, որ Վան Դամը Ռումինիայում օգտվել է ռումինացի 5 կանանց սեքսուալ ծառայություններից, որոնց ստիպել են զբաղվել մարմնավաճառությամբ։