Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Վահագն Խաչատուրյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Տավուշի մարզպետարանում

Տավուշի մարզպետարանում Հանրապետության նախագահի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել են Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, Իջևանի, Դիլիջանի, Նոյեմբերյանի, Բերդի համայնքապետերը, ուժային կառույցների մարզային ստորաբաժանումների ղեկավարները։ Այս մասին հայտնել է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

«Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակին, զարգացման ծրագրերի իրականացման հետ կապված խնդիրներին, կատարված աշխատանքներին, ինչպես նաև մտքեր են փոխանակվել նախատեսված ծրագրերի ու դրանց արդյունավետ իրականացման շուրջ»,- ասված է հաղորդագրության մեջ: