Երկուշաբթի, Մայիսի 4, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Սևագի՞ր, թե՞ թուղթուգիր. Արեգ Սավգուլյան

23/03/2026
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

1. «Փութաջան և ժուժկալ» Սրբուհի Գալյան, ասում են սահմանադրությո՞ւնն եք գրում-ջնջում։ Բա «Օվերտոնի պատուհանը», ինչո՞ւ եք բաց թողնում։ Թուրք-ադրբեջանական հարբուխներից, հյուսիսային ցրտաշունչ քամիներից և այլ վիրուսներից չ՞եք սարսափում, որ կարող են ներթափանցեկ Հայաստան, թե՞ միտումնավոր տեղեկատվական արտահոսքեր եք կազմակերպում, որ հանրությանը պատրաստ եք նոր ցնցումների և վիլայեթացման քաղաքական համաճարակի։ Միգուցե շա՜տ լուրջ եմ վերաբերվում Ձեր իշխանական խունտայի հիբրիդային պատերազմին, բայց չեմ կարող չկարևորել այն ստվերային ուժերին, որոնք շահագրգիռ են ձեր ինկուբացիոն շրջանի բարեհաջող ընթացքի և նոր դեղնակտուց թավիշների վերարտադրման հարցում։

2. Սկզբից մտածեցի թե ձեր կարմիրով ջնջված Սահմանադրության տեքստի սևագիրը թողել եք ինչ որ սրճարանում և պիցցայի կտորներ ճաշակելիս անզգուշաբար այն չիլի կծու սոուսով ցողել եք, ավելի շուտ ցփնել եք, աղավաղելով ներածությունը (անկախության հռչակագիրը) և մի շարք այլ հոդվածներ, օրինակ՝ վարչապետին անվստահություն (իմպիչմենտ) հայտնելու 113-րդ հոդվածը։ Ուզում ե՞ք, որ հավերժ իշխի, այդ դեպքում 115-րդ հոդվածը ինչո՞ւ չեք ցողահարել, որ կրկնակի ապահովագրեք ինքնահռչակ կրոնապետին։ Վարչապետին հանեք կառավարության կազմից և սահմանեք ցմահ ժամկետ, թող 5 տարին մեկ նոր խորհրդարան ձևավորվի, բայց դա իր վրա չազդի։

3. Այդ ձեր «օվերտոնշինան» կիրառեցիք սահմանահատման կնիքիների վրայից Արարատ լեռան լոգոտիպը հանելիս, կազմակերպեցիք միտումնավոր արտահոսք, որի ժամանակ հրահրվեց հայրենասիրական պաթետիկ պոռթկումներ շուրջ շաբաթ, իսկ երբ փաստացի ձեր որոշումն ուժի մեջ մտավ, համացանցում կատարյալ լռություն էր, որովհետև քաղաքացուն հոգեբանորեն նախապատրաստեցիք և ավելին նա գտավ որ իրենից կախված ամեն ինչ արել է և չընդվզեց, անգամ ինտերնետում փողոց չփակեց։ Հիմա նույն հնարքը բանեցնում եք Սահմանադրությունը գլխատելու հարցում, եկեղեցուց գլուխ չհանեցիք, այժմ թուղթուգիր եք խաղում, մոմ եք թափում, մետրոների «վագոնչիկներում» պատերազմ եք կանխագուշակում, բայց արցախցիների և երևանցիների հայացքի մեջ ձեր բարոյաքաղաքական վախճանն եք տեսնում, որովհետև ինքներդ նաֆսի տակ եք։

Այսուհետ Հայաստանում օրակարգ է թելադրում էությամբ ՀԱՅԸ։

Հ.Գ. #Իշխանություն Լրատվականի ձեռքում հայտնվել էր Սահմանադրության սևագիր փաստաթուղթը անցած շաբաթ ինչ որ մեկի միտումնավոր կամ պատահական փնթիության շնորհիվ։

Արեգ Սավգուլյան, պատմաբան, հրապարակախոս

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մարթա Կոսը ցինիկաբար հայտարարել է, որ ՀՀ իշխանություններին տալու է 140 մլն եվրո քարոզարշավի համար. Կարապետ Պողոսյան

Հաջորդ գրառումը

Պատերազմի զոհ դարձած արցախցիների բռնագաղթը հրամցվում է իբրև իրենց բնակության վայրն ինքնակամ թողնել՝ «փախուստ». Դանիելյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր

04/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Դոկտոր Արշավիր Գյունջյանի նամակը՝ ուղղված Կանադայի վարչապետ պարոն Մարկ Քարնիին՝ Նորին Վսեմության Հայաստան կատարած այցի կապակցությամբ

04/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ադրբեջանի, հետևաբար նաև Հայաստանի «բարեկամ» Զելենսկին Երևանում է

03/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Արցախի ԱԺ-ը Եվրոպական երկրների առաջնորդներից պահանջում է հասցեական գնահատական տալ Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությանը

03/05/2026
Հաջորդ գրառումը

Պատերազմի զոհ դարձած արցախցիների բռնագաղթը հրամցվում է իբրև իրենց բնակության վայրն ինքնակամ թողնել՝ «փախուստ». Դանիելյան

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Ամոթ Հայաստանին այս վարքագծի համար՝ կապված Բաքվում պահվող պատանդների հետ․ Ռոբերտ Ամստերդամ

03/05/2026

«Ամոթ Հայաստանին այս վարքագծի համար՝ կապված Բաքվում պահվող պատանդների հետ։ Ինչո՞ւ բոլորդ չեք կրում այդ խեղճ անհատների նկարները, եւ պարոն...

ԿարդալDetails
Մամուլի տեսություն

ԵՄ-Հայաստան համատեղ հայտարարության տեքստը (բացառիկ). «Հրապարակ»

03/05/2026

Մենք տեղեկացանք, որ Նիկոլ Փաշինյանի քարոզարշավի շրջանակներում կազմակերպվող Հայաստան–ԵՄ գագաթաժողովը ավարտվելու է մասնակիցների համատեղ հայտարարությամբ։ Միջոցառումը փորձում են այդ կերպ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Դոկտոր Արշավիր Գյունջյանի նամակը՝ ուղղված Կանադայի վարչապետ պարոն Մարկ Քարնիին՝ Նորին Վսեմության Հայաստան կատարած այցի կապակցությամբ

04/05/2026

Մոնրեալ, 2026 թվականի մայիսի 1 Պարոն Մարկ Քարնի, Կանադայի վարչապետ Օտտավա Վսեմաշուք պարոն վարչապետ, Մարկ Քարնի, Օգտվում եմ Ձեր առաջիկա...

ԿարդալDetails
Տեսադարան

Հայաստանի ժուռնալիստների միության կողմից կազմակերպած «Հայաստանի ձայնը» խորագիրը կրող կոնֆերանս. ուղիղ

03/05/2026

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական