Շաբաթ, Ապրիլի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ստորագրահավաքով ոչ թե «Հայաքվեն» ավարտվեց, այլ միայն նոր է սկսվում». Չալաբյան

31/07/2023
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ինչպես շատերդ արդեն տեղյակ եք, անցած շաբաթվա ընթացքում մեր «Հայաքվե» նախաձեռնությունը հատեց քաղաքացիների անհրաժեշտ աջակցության նվազագույն շեմը. հայտնում է «Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը:

Նա նաեւ նշել է. «Չնայած դրան, մենք այս շաբաթ շարունակում ենք ստորագրահավաքը, մի շարք պատճառներով՝

ա) բազմաթիվ քաղաքացիներ ցանկություն ունեն միանալու «Հայաքվեին» այս փուլում, նրանք նախապես տեղեկացված են եղել, որ ստորագրահավաքը շարունակվելու է մինչև օգոստոսի 19-ը, մենք կուզեինք բոլոր այդ քաղաքացիներին հնարավորություն տալ միանալ մեր նախաձեռնությանը, և դառնալ նրա ակտիվ անդամը;

բ) մի շարք համայնքներում ստորագրահավաքը սկսել է միայն անցած շաբաթ, ոմանցում՝ տառացիորեն շաբաթվա վերջին երկու օրերին, քաղաքացիների ակտիվ հոսքը շարունակվում է, ուստի մենք այդ քաղաքացիներին ևս կուզեինք լիարժեք հնարավորություն տալ միանալու մեր նախաձեռնությանը։

գ) Արցախի շուրջ իրավիճակը շարունակում է վատթարանալ, և մեզ անհրաժեշտ է ակտիվ քաղաքացիների աջակցությունը արդեն այս փուլում, Հայաքվեն նաև ուղերձ է մեր թշնամիներին

դ) «Հայաքվեի» հաջորդ փուլում մենք կենտրոնանալու ենք օրենքի նախագիծը Ազգային ժողովում անցկացնելու վրա, մեզ պետք է լինելու մեծ դիմադրություն հաղթահարել։ Մեզ այստեղ ևս ծայրահեղ անհրաժեշտ է մեր ակտիվ քաղաքացիների աջակցությունը։

Մեզ շատերը նաև հարց են տալիս, որ եթե միանան Հայաքվեին այս փուլում, ապա նրանց ձայները չեն հաշվվի, երբ անհրաժեշտություն առաջանա ստանալ ևս 300 000 քաղաքացիների աջակցությունը։ Սակայն ստորագրահավաքի հաջորդ փուլը առայժմ հեռավոր հեռանկար է, իսկ իրադարձությունները արագ զարգանում են այսօր, ուստի բոլոր նրանց, ովքեր վճռական են պայքարելու ազատ Արցախի և ինքնիշխան Հայաստանի համար, խնդրում եմ չհապաղել և միանալ Հայաքվեին այս շաբաթվա ընթացքում, հետագայում ձեզնից յուրաքանչյուրը դառնալու է Հայաքվեի դեսպանը իր շրջապատում, և իր հետևից նոր անդամներ է բերելու մեր նախաձեռնության շարքերը։

Բոլորիդ կամք, եռանդ ու վճռականություն եմ ցանկանում, և հիշեցնում, որ այս ստորագրահավաքով ոչ թե «Հայաքվեն» ավարտվեց, այլ միայն նոր է սկսվում»։

Հիշեցնենք, որ «Հայաքվեն» հատել է անհրաժեշտ 50 հազարի շեմը, ստորագրահավաքի 3-րդ շաբաթվա ավարտին հավաքվել է 54 հազարից ավելի ստորագրություն, բայց նախաձեռնությունը կշարունակվի նաև այս շաբաթ։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ցանկացած աբսուրդ ինչպես սկսվում է, այնպես էլ ավարտվում է. Սմբատյանների փաստաբան

Հաջորդ գրառումը

Մենք չենք նկատում, բայց մենք շատ սահուն մտնում ենք Ալիևին ցանկալի բովանդակության հարթություն. Վահե Հովհաննիսյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ձեր անարդար որոշումների համար գալու է պատասխան տալու ժամանակը. Միհրան Մախսուդյան

18/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Սա նպատակային, ծրագրված հոգևոր սպանդ է. Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհրդի հայտարարությունը

18/04/2026
Նորություններ

Պետբյուջեն, միլիարդավոր դոլար վարկերը պարգևավճարներով, մեկ անձից հրատապ գնումներով, Ջենիֆեր Լոպեսի համերգով մսխել են. Ոսկան Սարգսյան

18/04/2026
Նորություններ

Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին. ուղիղ

18/04/2026
Հաջորդ գրառումը

Մենք չենք նկատում, բայց մենք շատ սահուն մտնում ենք Ալիևին ցանկալի բովանդակության հարթություն. Վահե Հովհաննիսյան

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Իրանց ձայն տվող մարդը պտի ինքը իրան հայտարարագրի որպես ժեխ, բոշա ու շունուշանգյալ. Փաշինյան

17/04/2026

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026

Ապրիլի 11-12-ը Փարիզում անցկացվեց  Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որի նպատակն էր  վերջին տարիներին հայության կարեւորագույն խնդիրների ու մարտահրավերների քննարկումը: Թեեւ...

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026

Մինչ Հայաստանում պետական մակարդակով վարվում է Արցախի մասին հիշատակումն չեզոքացնող քաղաքականություն, իսկ Արցախի վերաբերյալ ամերիկյան մամուլի վավերագրական գիրքը ԱՄՆ փոխնախագահին...

ԿարդալDetails
Նորություններ

«Սահմանազատումը» Տավուշի Բաղանիս-Ոսկեպար հատվածում. Դավիթ Գալստյան

17/04/2026

Google-ի քարտեզի վրա նշել եմ, թե ինչպես է անցել նոր սահմանը։ Դեղինով Google-ի սահմանն է, կարմիրով՝ «սահմանազատման/սահմանագծման» շրջանակներում հաստատված նոր...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական