Երկուշաբթի, 10 Օգոստոս, 2026

Ստի ակունքը Նիկոլն է. կառավարության շենքի վրա պատկերվել է «Անտինիկոլ» շարժման հեշթեգը(տեսանյութ)

Ադեկվադ միաբանությունն այսօր լուսավորչական աշխատանքների շրջանակներում կառավարության շենքը լուսավորել են #antinikol շարժման հեշթեգով:

«Այս օրերին եւ այս ժամերին աշխարհում տեկտոնական փոփոխություններ են տեղի ունենում, որոնք ոչ միայն ստվերված են Հայաստանում, այլ խավարի մեջ են։

Հայաստանում հիմա ստի իշխանություն է եւ անհնար է, որեւէ բովանդակային քննարկման հասնել», – այս մասին ֆեյսբուքյան էջում ուղիղ եթերի ժամանակ ասաց միաբանության անդամ Կոնստանտին Տեր-Նիկալյանը։

Նրա խոսքերով` մենք պետք է անընդհատ մատնանշենք, որ մեր դժբախտությունների պատճառը սուտն է, ստի ակունքը Նիկոլն է։ «Որպեսզի մեր երկիրը որեւիցե լավ կետի հասնի, պետք է սկզբում պայքարենք ստի հարուցիչի ու կրողի դեմ, պատվաստվենք «անտինիկոլ V» ազնվության պատվաստուքով»,– նշել է Տեր– Նակալյանը:

Ակցիայի ավարտից հետո ոստիկաններնը ներխուժել են Կ.Տեր-Նակալյանի տուն ու նրան բերման ենթարկել: