Երկուշաբթի, 27 Հուլիս, 2026

Ստեփանակերտ-Բաքու հաջորդ հանդիպումը տեղի կունենա Ստեփանակերտում

Այսօր, Եվլախում բացի «վերաինտեգրման հարցերից», քննարկվել է հաջորդ հանդիպումն անցկացնելու հարցը։

Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդում են Ալիևի գրասենյակի հայտարարությունը, ըստ որի՝ արցախյան ու ադրբեջանական կողմերի հաջորդ հանդիպումը նախատեսված է հոկտեմբերի 2-ին, Ստեփանակերտում։

Ադրբեջանական կողմը հայտարարում է, որ այդ օրը նաև նախատեսվում է սոցիալական, հումանիտար, տնտեսական և ենթակառուցվածքային հարցերով աշխատանքային խմբի անդամների այցը Ստեփանակերտ։